Բացվել է հերթական, բայց դասական անունով ակումբը:)
Ի՞նչ կպատահեր Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտին, երբ իմանար` հայերը իր անվան տակ, բայց իր օպերաների ու “Ռեքվիեմ”-ի հետ կապ չունեցող փարթիներ են կազմակերպում:): Եվրոպական դասական երաժշտության անվանի կոմպոզիտորին շտապենք հայտնել, որ այսուհետ Երեւանի ճոպանուղու հարեւանությամբ գործում է “Mozart” կարաոկե-ակումբը:):
“Մոցարտ”-ն իր դռները ակումբասեր հասարակության առջեւ պաշտոնապես բացեց այս հանգստյան օրերին: Հուլիսի 3-ին Երեւանում կեսգիշերին շատ շոգ էր, պատկերացրեք` ակումբում ինչպիսի թեժ մթնոլորտ էր:): Հյուրերին զովացնելու համար ակումբում ձյուն էր գալիս: Արհեստական, իհարկե:):
Ակումբային երաժշտություն, ալկոհոլ, մրգային հյուրասիրություն, հայելիներ, որոնք հնարավորություն կտան գնահատել սեփական պարը, աստղազարդ պարահարթակ… Ո՞վ ասաց, որ միայն ռեգետոն պարելիս են զույգերն անչափ մոտ լինում միմյանց:): “Մոցարտ”-ը զվարճանալ ցանկացողներին “էստի համեցեք” է ասում:):
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/


×
11,907






