×


Նարեկ Բավեյան

Նարեկ Բավեյան

“Մի թող ինձ” երգի տեսահոլովակը շուտով պատրաստ կլինի :) Նարեկ Բավեյանը շուտով իր երկրպագուներին կներկայացնի նոր տեսահոլովակ, որը նկարահանվել է նոր գրված` “Մի թող ինձ” երգի հիման վրա: Վերջերս Նարեկն ու իր պրոդյուսեր Սուրեն Թադեւոսյանը մեկնել էին Հորդանան, որտեղ էլ կատարվել են տեսահոլովակի նկարահանումները: Նարեկ Բավեյան. “Մեր այցը Հորդանան հավասարաչափ եւ տուրիստական շրջագայության, եւ տեսահոլովակի նկարահանման նպատակ ուներ” “Մեր այցը Հորդանան հավասարաչափ եւ տուրիստական շրջագայության, եւ տեսահոլովակի նկարահանման նպատակ ուներ: Պետք է, որ շատ-շատ գեղեցիկ տեսահոլովակ լինի: Նկարահանումները կատարվել են Մեռյալ ծովում, Կարմիր ծովում, Պետրա քաղաքում եւ այլն: Այսինքն, Հորդանանի տարածքում, բայց իրարից շատ հեռու վայրերում: Երգը հիթային է ու, կարծում եմ, կսիրվի”,- Bravo.am-ի հետ զրույցում ասաց Նարեկ Բավեյանը: :) “Երգը սիրային է, երգիչը դիմում  է իր սիրած էակին” Երգիչը նշեց, որ այժմ կատարվում են տեսահոլովակի մոնտաժային աշխատանքները. “Ուզում ենք տեսահոլովակը պատրաստ վիճակում ներկայացնենք հուլիսի 24-ին` Ֆիլհարմոնիայի համերգասրահում կայանալիք` Սուրեն Թադեւոսյանի 35-ամյակին նվիրված հաշվետու համերգի ժամանակ”: “Մի թող ինձ” երգի խոսքերի հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, երաժշտությանը` Նարեկ Բավեյանը, ով մեզ հետ զրույցում նշեց, որ այն լիրիկական է: Ինչպես ասում է երգիչը, տեսահոլովակը սյուժետային գիծ չունի. “Երգը սիրային է, երգիչը դիմում  է իր սիրած էակին` մի թող ինձ ասելով: Բայց հետաքրքիր է նրանով , որ տեսահոլովակում աղջիկ չկա, միայն ես եմ: Մտածում էինք աղջկան այստեղ նկարեինք, բայց այնքան հարուստ եղան տեսահոլովակի պատկերները, որ դա չարեցինք: Կան գեղեցիկ վայրեր, գեղեցիկ ու, չեմ վախենա ասել, ճոխ  կադրեր”: “Մի թող ինձ” երգի խոսքերի հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, երաժշտությանը` Նարեկ Բաբեյանը Նշենք, որ “Մի թող ինձ”-ը կլինի Նարեկի թվով 7-րդ տեսահոլովակը: Նարեկ Բավեյանը պատրաստվում է իր մենահամերգին Մեզ հետ զրույցում Նարեկը նշեց նաեւ, որ “Մի թող ինձ”-ից հետո պատրաստվում է թողարկել իր երկրորդ ձայնասկավառակը. “Որից կընտրեմ նաեւ այն երգերը, որոնց հիման վրա եւս տեսահոլովակներ կլինեն”: Աշնանը Նարեկը հանդես կգա մենահամերգով Ձայնասկավառակը կլինի աշնանը, իսկ արդեն խոր աշնանը Նարեկը հանդես կգա մենահամերգով. “Երեւի կլինի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի դահլիճում: Նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են”: :) Մենահամերգից հետո Նարեկը կունենա նաեւ փոքրիկ համերգներ. “Օրինակ, Երգի թատրոնում փոքրիկ համերգային երեկո, եւ այլն…”: Նարեկ Բավեյան. “Ուզում ենք տեսահոլովակը ներկայացնենք հուլիսի 24-ին” Bravo.am-ը շնորհավորում է Նարեկին նոր տեսահոլովակի կապակցությամբ ու մաղթում հաջողություն իր առաջիկա ծրագրերին: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/ Լուսանկարները` Սուրեն Թադեւոսյանի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW