×


Նիկ եւ Նելլի

Նիկ եւ Նելլի

Երգչի եւ երգչուհու կիրքը :) Նելլին ու Նիկ Էգիբյանը 2012-ին իրենց երկրպագուներին նոր տեսահոլովակ կներկայացնեն, որի նկարահանումներն արդեն արվել են: “Կիրքը քո” երգի երաժշտության ու գործիքավորման հեղինակը հենց Նիկն է, խոսքերի համահեղինակներն են Լիլիթ Ազարյանն  ու կրկին Նիկ Էգիբյանը:): “Տեսահոլովակը` որպես այդպիսին սյուժե չունի. բաղկացած է լինելու սիրուն կադրերից, այդ պատճառով ռեժիսոր առանձնապես պետք չէր ”,- BRAVO.am-ին ասել է Նելլին: Երգչուհու փոխանցմամբ` ֆեշն տեսահոլովակ է լինելու. “Նորաձեւ դեմքեր, սիրուն կադրեր ու գեղեցիկ հագուստ: Ինչ-որ արտասովոր բան չի լինելու”: Nick Egibyan and Nelly “Կիրքը քո”-ն, ինչպես Նելլին ու Նիկն են ասում, էստրադայինի,  փոփի եւ R&B-ի խառնուրդ է: Երգիչները դուետով առաջին անգամ են հանդես գալիս, իսկ մինչ այդ երկարատեւ համագործակցություն են ունեցել: “ Երգն իրականում  ձայնագրվել է դեռ փետրվարին, 10 անգամ որոշել ենք նկարել, բայց հետաձգվել է, հիմա սկսել ենք աշխատել”,- հավելել է Նիկ Էգիբյանը: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW