×


Ոչ ՁԻԱՀ-ին

Ոչ ՁԻԱՀ-ին

«The Beautified Project»-ն ու Dj Vakcina-ն` հանուն առողջության:) Դեկտեմբերի 1-ին The Laboratory-ն` Dj Vakcina-ի գլխավորությամբ, Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակը ու «ONE» ակումբը համատեղ ներկայացնում էին միջոցառում-ակցիա` նվիրված ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան: Andre Simonyan «The Beautified Project»-ի տղաները նվագեցին առաջին ռոք հնչյուններն, ու «ONE» ակումբում հավաքված հանդիսատեսը կարծես մոռացավ, որ ռոք համերգը սկսվեց գրեթե 1 ժամ ուշացումով::) Մինչ այդ Կարմիր խաչի կամավորները ներկաներին բաժանում էին կարմիր ժապավեններ, տեղեկատվական բուկլետներ ու պահպանակներ: Միջոցառում-ակցիայի ընթացքում «The Beautified Project»-ի տղաները բացի երգելուց նաեւ պատմում էին, թե ինչի համար են հավաքվել, ինչ անել, որ ՄԻԱՎ-ով չվարակվել ու կանխել վարակի տարածումը: Ռոք-խմբի հետ ելույթ ունեցավ նաեւ «E.V.A» խմբի վոկալիստ Եվան: Dj Vakcina Համերգի ընթացքում դիջեյական վահանակի մոտից Vakcina-ն պարբերաբար ներկայացնում էր ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին հնարավորինս շատ տեղեկություններ, նաեւ ցուցադրվում էին հոլովակներ. «Որպես կենսաբան, ավելի լավ եմ պատկերացնում խնդրի լրջությունը. երիտասարդները խոցելի խմբերից մեկն են: Հայաստանի բնակչության համար վարակվածների թիվը բավականին մեծ է: Պաշտոնական տվյալներով 936 հոգի մեր երկրում ՄԻԱՎ վարակակիր են, բայց ոչ պաշտոնական տվյալներով շատ ավելի մեծ թվեր են, որոնք հնարավոր է` նույնիսկ չգիտեն, որ վարակված են: Շատ կարեւոր է հանդուրժողականությունը, որովհետեւ մարդիկ չգիտես ինչու խուսափում են շփվել, առնչվել ՄԻԱՎ վարակակիրների հետ, բայց չէ որ նրանք լիիրավ քաղաքացիներ են, կենցաղային շփման ընթացքում ՄԻԱՎ-ը չի փոխանցվում»,-ասաց ակումբի PR տնօրեն Վակցինան: Միջոցառում-ակցիա DJ Vakcina-ն առաջին տարին չէ, որ մասնակցում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ նվիրված ակցիայի. «Կարծում եմ` պետք է համապատասխան վայր լինի, որ ազատ մթնոլորտում ներկայացնես ինֆորմացիան երիտասարդներին իրենց հոգեհարազատ տարբերակով: Առողջապահական ակցիաներ ու փարթիներ արդեն 4 տարի կազմակերպում եմ, անցած տարվանից սկսած նաեւ ՁԻԱՀ-ի դեմ նվիրված ակցիային եմ մասնակցում»: ONE ակումբի մուտքն այդ օրը հրավիրատոմսերով էր կամ առանց դրանց: Ինչպես ասացին կազմակերպիչները, հատուկ տոմսեր չեն վաճառել, որ ցանկացած մարդ ինֆորմացիա ստանալու համար կարողանա ներկա լինել. «Իհարկե, միայն ինֆորմացիա հաղորդելու համար չենք հավաքվել, ռոքի ու ակումբային երաժշտության սիրահարները կարող են պարել, երգել, լիցքաթափվել»: Ի դեպ, նույն օրը առավոտյան ռոք-խմբի անդամներն ու Dj Vakcina-ն Երեւանի 2 դպրոցներում ՄԻԱՎ-ի կանխարգելման դասեր են վարել, դպրոցահասակ աշակերտներին ներկայացրել են Կարմիր Խաչի վերջին տվյալները: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին