×


Չազ Բոնո

Չազ Բոնո

Շերի նախկին դուստրը, ով այլեւս տղամարդ է, նիհարում է Մեր հայրենակցուհի, հայտնի դերասանուհի եւ երգչուհի Շերի` Շերլին Սարգսյանի դուստրը, ով սեռափոխության վիրահատություն է կատարել եւ այլեւս տղամարդ Չազ Բոնոն է, ամերիկյան շոու-բիզնեսում  կրկին հաստատվելու մտադրություն ունի: Chaz Bono Հորմոններ ընդունելու արդյունքում չափազանց գիրացած, ինչպես նաեւ բարդ վիրահատության հետեւանքով առողջական լուրջ խնդիրներ ունեցող Չազը սկսել է մարզվել, հետեւել իր արտաքինին: Շերի նախկին դուստրն անում է հնարավոր ամեն ինչ  “Dancing with The Stars” շոուի շրջանակներում իր դերը ստանալու համար: 42-ամյա նախկին երաժիշտը սեռը փոխելու համար նախատեսված վիրահատությունների շարքը սկսել է երկու տարի առաջ եւ ավարտել դրանք այս մայիսին: Նշենք, որ Չազը, ում աղջկական անունը Չասթիթի է, մինչ սեռափոխություն կատարելը մշտապես խոստովանել է, որ “ինքն իր հետ լավ չի զգում եւ համոզված է, որ պետք է տղամարդ ծնվեր”: Շերի նախկին դուստրը` Չազը Ի դեպ, ամերիկյան O.W.N  հեռուստաալիքով ցուցադրվելու է  “Becoming Chaz” / “Դառնալով Չազ”/  վավերագրական ֆիլմը: Չազի սեռափոխության ողջ ընթացքը ներկայացնող ֆիլմը նոմինացվել է երեք “Primetime Emmy” մրցանակի: Հավելենք նաեւ, որ Շերը, իր խոսքերով, դեմ է եղել դստեր` տղամարդ դառնալուն, պայքարել է դրա դեմ: Հետագայում, այնուամենայնիվ, երգչուհին ընդունել է դստեր որոշումն ու հարգում է նրա ընտրությունը: Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` Daily Mail

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW