×


Պիեսների մրցույթ

Պիեսների մրցույթ

Գրում ենք ֆորում-թատրոնի համար:) Բրիտանական դեսպանատունը եւ Փոփոխությունների թատրոնը օրերս ֆորում-թատրոնի համար գրված պիեսների մրցույթ են հայտարարել: Թեման` հակամարտությունների խաղաղ կարգավորումը հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում, միտումը` մեղմել երկուստեք առկա բացասական կարծրատիպերը: Լավագույն պիեսը կբեմադրվի Փոփոխությունների թատրոնի կողմից, իսկ հեղինակը կարժանանա 100 000 դրամ դրամական պարգեւի: Եթե պիեսը գրված է միասնաբար (երկու կամ ավելի հեղինակների կողմից), ապա, հաղթելու դեպքում, մրցանակային գումարը հավասար կբաշխվի հեղինակների միջեւ: Մրցույթ Հումորի մասին չմոռանաս:) Պիեսները պետք է գրված լինեն հայերեն լեզվով, չգերազանցեն տպագիր տասը էջը, նախատեսված լինեն 25-30 րոպե տեւողությամբ ներկայացման համար, համապատասխանեն ֆորում-թատրոնի ժանրային առանձնահատկություններին, կանոններին եւ ձեւաչափին, նախկինում բեմադրված չլինեն, մեկ գործողության շրջանակներում ծավալվեն, ներառեն ոչ ավել քան բեմական գործող 4 անձ, պահանջեն փոքր ծավալի դեկորացիա եւ ոչ մեծ քանակի ռեկվիզիտներ, ինչպես նաեւ պարունակեն հումորային որոշ էլեմենտներ: Չմոռանաս նաեւ, որ ներկայացված պիեսը պետք է հանդիսանա քո մտքի սեփականությունը եւ չխախտի այլ անձանց հեղինակային իրավունքները: Մրցույթի կազմակերպիչները նշում են` կընդունվեն նաեւ որևէ հայտնի ստեղծագործության մոտիվներով գրված պիեսներ, որոնք, սակայն, իրենցից ներկայացնում են բոլորովին նոր ստեղծագործություններ և  համապատասխանում են տվյալ մրցույթի պայմաններին: Ըստ մրցույթի կանոնների` իրավունք ունես ներկայացնել միայն մեկ պիես: Մրցույթ Ի դեպ, Փոփոխությունների թատրոնը, առանց հեղինակի նախնական թույլտվության, իրավուն է ունենալու ներկայացման անսահմանափակ ցուցադրումներ կազմակերպել ինչպես Երևանում ու Հայաստանի մարզերում, այնպես էլ Հայաստանից դուրս: Պիեսը, ձեր տվյալներն ու կոնտակտները կարող եք ուղարկել olya.azatyan@fco.gov.uk էլեկտրոնային հասցեով մինչեւ սեպտեմբերի 30-ը: Հավելյալ տեղեկությունների համար զանգահարեք Օլյա Ազատյանին 010 264301 հեռախոսահամարով:

Կարդալ ավելին

Quality Sign BW