×


Պինկաս Ցուկերման

Պինկաս Ցուկերման

Լեգենդար ջութակահարի երեւանյան երկրորդ այցը “Արամ Խաչատրյան” համերգասրահում այս հոկտեմբերին տեղի է ունեցել դասական երաժշտության սիրահարների համար շատ ցանկալի իրադարձություն. Պինկաս Ցուկերմանը ելույթ  է ունեցել հայ հանդիսատեսի առջեւ: Լեգենդար ջութակահարին նվագակցել է  Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը: Սա “Գրեմմի’’-ի կրկնակի մրցանակակիր ջութակահարի երկրորդ ելույթն է Հայաստանում: Pinkas Cukerman “Շատ ուրախ եմ վերադառնալ Հայաստան: Մեկ ու կես տարի առաջ էի այստեղ: Տեսնում եմ, որ քաղաքը ավելի է գեղեցկացել ու կենդանացել: Հրաշալի է տեսնել նման փոփոխություններ, եւ հույս ունեմ, որ այս առաջընթացը կշարունակվի’’,- ասել է Ցուկերմանը: Երեւանյան ելույթի համար Պինկաս Ցուկերմանը ընտրել էր Բրուխի կոնցերտը: Մնացած գործերն ընտրված էին դիրիժոր Էդուարդ Թոփչյանի կողմից. հնչել են Վերդիի եւ Չայկովսկու ստեղծագործությունները: Edward Topchyan Պինկաս Ցուկերմանը համարվում է աշխարհի առաջատար եւ լավագույն ջութակահարներից մեկր: Նա հանդես է գալիս նաեւ որպես ալտահար, դիրիժոր եւ կամերային երաժիշտ: Պինկասը տարեկան  մոտ 150 համերգ է տալիս ամենահեղինակավոր համերգասրահներում: 2009 թվականին նրան են հրավիրել որպես դիրիժոր ղեկավարել Լոնդոնի արքունական ֆիլհարմոնիկ նվագախումբը: Օրերս նա Հայաստանում էր եւ խոսում էր Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի մասին. “Միշտ էլ տարբերություն կա տարբեր նվագախմբերի հետ աշխատելու ընթացքում: Յուրաքանչյուր նվագախումբ իր մակարդակն ունի: Հայաստանի նվագախումբը հիասքանչ է, նրանք բարձրորակ երաժշտություն են ներկայացնում եւ զգում են երաժշտությունը”: Pinkas Cukerman Քանի որ առողջական խնդիրների պատճառով Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր, մաեստրո Էդուարդ Թոփչյանի ձայնը կտրված էր, նա մեկ բառով նկարագրեց Ցուկերմանի հետ համագործակցությունը. “Հրաշալի է:)”: Ցուկերմանը նշում է, որ բազմաթիվ խնդիրներ խոչընդոտում են ներկայացնել բարձր արվեստը. “Աշխարհը տնտեսական անկում է ապրում հիմա: Դա տեղի է ունենում ամենուրեք, եւ մենք մեծ ջանքեր ենք գործադրում, որպեսզի մեր կերտած երաժշտությունը պահենենք բարձր մակարդակի վրա, ինչպիսին այժմ է: Մենք զիջումների հատուկ քաղաքականություն ունենք, որի շնորհիվ կարողանում ենք ներկայացնել մեր արվեստը: Զիջումներ կարող են լինել պայմանների կամ հոնորարների հարցում”: Aram Asatryan Այնուամենայնիվ, ջութակահարը նշում է, որ կա 25-ից 30 տարեկան 10-ից 12 ջութակահար, ովքեր ջանասեր եւ շատ տաղանդավոր են: Նա վստահություն է հայտնում, որ հենց նրանք կշարունակեն դասական երաժշտության ավանդույթները: Ցուկերմանը տաղանդավորների թվում նշում է նաեւ հայերի անունները. “Չնայած որ ջութակահար չէ, բայց կնշեմ թավջութակահար Նարեկ Հախնազարյանի անունը: Նա ֆանտաստիկ թավջութակահար է, ում արդեն հրավիրել եմ Կանադա` նվագելու ինձ հետ: Լավ չգիտեմ ջութակահար Սերգեյ Խաչատրյանին, բայց նա եւս տաղանդավոր է’’: Համերգը կայացավ “Երեւանյան հեռանկարներ’’ երաժշտական միջազգային 12-րդ փառատոնի շրջանակներում: Տեքստը Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Լուսանկարները` Էմին Արիստակեսյան /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW