×


Պլաստիլինե SOAD

Պլաստիլինե SOAD

Գյումրեցիները մուլտ-clip են նկարել:) Անցյալ ամիս Գյումրիում System of a Down-ի` “Kill Rock’n’Roll” երգի հիման վրա տեսահոլովակն է նկարահանվել:): Հեղինակները` 19 տարեկան Արմենն ու 21-ամյա Լիլիթը գրաֆիկ նկարիչներ են, տեսահոլովակի հերոսներն էլ` պլաստիլինե: SOAD Արմեն Տիրատուրյանը երեք տարի առաջ, Լիլիթ Արշակյանի խոսքերով, “ուժեղ” սիրահարված է եղել հայազգի երաժիշտներից կազմված System of a Down ռոք-խմբին, պլաստիլինից պատրաստել է Սերժ Թանգյանի, Շավո Օդաջյանի եւ մյուս ռոքերների կերպարները: “Սոցիալական ցանցերից մեկում վերջերս տեսա տիկնիկների նկարները, շատ զարմացա, որովհետեւ մուլտֆիլմին համապատասխան էին առաջին հայացքից: Հարցրի` հենց այդ նպատակով է ստեղծե՞լ, ասաց` երազում է դրա մասին, բայց չգիտի` ոնց անի: Կերպարները շատ-շատ տպավորիչ էին ստացվել, դրա համար նկարահանելու միտք ունեցա”,- ասաց Լիլիթը: Lilit Arshakyan Այս տարի Լիլիթը ավարտում է Գեղարվեստի պետական ակադեմիան, գնում ծննդավայր մի քիչ հանգստանալու, բայց Գյումրիի մթնոլորտը չի թողնում, որ հանգիստ նստի. Արմենի հետ անցնում են գործի:): “Առաջին օրը փոշուց մաքրեցինք տիկնիկները, պերսոնաժների կարկասը ուրիշ ձեւով էր արված, ռեստավրացիա արեցինք: Նոր տարբերակները անհամեմատ ավելի լավն են: Հետո կես մետրի վրա փոքրիկ բեմ սարքեցինք, հինգ մեգապիքսելանոց, ոչ պրոֆեսիոնալ տեսախցիկով, “սովետական” շտատիվով տասը օրում ավարտեցինք տեսահոլովակը”,- պատմեց Լիլիթ Արշակյանը: Armen Tiraturyan Ամեն ինչ երկուսով են արել: Վերջնական մոնտաժն Արմենի ձեռքի գործն է, ով մինչ այս մուլտֆիլմը մոնտաժային ծրագրերից ընդհանրապես “գլուխ չի հանել”: “Շատ հավես էր: Կարծում ենք` ոչ միայն թույլատրելի, այլեւ պարտադիր է մեր տարիքում նման իմպրովիզներ անելը, որովհետեւ մարդիկ մեծանում ու իրենց տեղը չեն գտնում կյանքում, անբավարարված են լինում: Հիմա մենք պետք է անընդհատ փորձենք”,- նշեց Լիլիթը: Պլաստիլինե SOAD “Kill Rock’n’Roll” երգի հիման վրա նկարելն էլ են միասին որոշել. պարզապես երգի տեւողությանն են նայել:). “Կարճ ստեղծագործություն ենք ընտրել, որովհետեւ ժամանակ քիչ ունեինք ու որովհետեւ դժվար էր. ամեն վայրկյանի համար օգտագործել ենք ամենաքիչը 6 կադր: Տեսահոլովակի երեխան էլ Արմենի հարեւանի տղան է: Խաղում է տիկնիկների հետ, քնում, ու կերպարները կենդանանում են”: Լիլիթ Արշակյանը նշում է` Սերժ Թանգյանի երեւանյան համերգն իրենց չի մղել մուլտֆիլմը պատրաստելու, բայց շատ է օգնել ուշադրության արժանանալու համար:). “Ես մետալ չեմ սիրում, բլյուզ, ջազ, դասական ռոք եմ նախընտրում, SOAD-ի տեսահոլովակներն էլ ինձ համար ագրեսիվ են, բայց հիմա ես սիրում եմ իրենց` այդ տիկնիկների մարդկանց, որովհետեւ իրենց հետ աշխատեցի:)”: Պլաստիլինե SOAD-ի հեղինակները գիտեն, որ կատարյալ չի իրենց մուլտը, թերություններ ունի. “Ուղղակի մեջը սեր կա շատ: Մեզ չի վախեցնում այն, որ պրոֆեսիոնալ չենք: Ուղղակի ուզում ենք նորմալ տեսախցիկով ու նյութերով աշխատել”: Արմենն ու Լիլիթը նպատակ ունեն “Kill Rock’n’Roll”-ը փառատոնների ներկայացնել: Հաջորդը զույգի ձեռքերի տակ պլաստիլին է դառնալու Ջիմի Հենդրիքսը:): Տեքստը`  Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Լիլիթի եւ Արմենի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW