×


Ջիվան Գասպարյան

Ջիվան Գասպարյան

Վարպետն ուզում է ամուսնացնել թոռանը:) 2010-ին Ջիվան Գասպարյանի անվան դուդուկահարների մրցույթ է անցկացվել: “Շոու չէր, այլ իսկական մրցույթ: Չեմ սիրում, երբ գովում են արվեստագետին ու տարիքից շուտ փչացնում: Ուրախացա, որ այսօր Հայաստանում շատ դուդուկահարներ կան”,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց դուդուկի վարպետը: Jivan Gasparyans Ջիվան Գասպարյանի թոռը` Ջիվանը, մրցույթում լավագույնն է ճանաչվել` արժանանալով ոսկե մեդալի եւ 500 հազար դրամ պարգեւի: Մրցանակաբաշխությունն ու գալա-համերգը նախատեսվում է իրականացնել հունվարի 27-ին Ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում: Երեք անվանակարգերի համար սահմանված մեդալների վրա դաջված է Ջիվան Գասպարյանի կիսադեմը, առկա է նաեւ վարպետի ինքնագիրը: Կրտսեր Ջիվան Գասպարյանը փոխարինելու է պապին:) “Ջիվանը իմ կողքին է մեծացել` նույն տան մեջ, ու գիշեր-ցերեկ լսել է պապիկին: Հետը հատուկ աշխատել եմ եւ զգացել, որ շատ տաղանդավոր է: Չէի թողնի, որ նվագեր, եթե զգայի` չի կարող փոխարինել ինձ: Թոռանս մեջ կա  այն արյունը, զգացմունքը, հոգին, ջիգյարը, առանց ինչի  բացառվում է, որ լավ երաժիշտ դառնար: Կարող էր բժիշկ դառնալ, բայց շատ լավ դուդուկահար է: Թող ժողովրդի մեջ տպավորություն չստեղծվի, թե Ջիվան Գասպարյանի թոռն է, դրա համար իրեն տվեցին մրցանակը: Իրոք, արժանի է. գալա-համերգի ժամանակ կլսեք”,- նշեց մրցույթի ժյուրիի պատվավոր նախագահ Ջիվան Գասպարյանը: Jivan Gasparyan Տհաճ խոսակցություններ Կրտսեր Ջիվանը Bravo.am-ի հետ զրույցում ասաց` մրցանակը մեծ նշանակություն ունի իր համար, բայց նաեւ. “Անարժան, արժանի լինելուս այս խոսակցությունները հաճելի չեն: Որ չմասնակցեի էլ, պետք է ասեին, վախեցավ, չմասնակցեց: Շատ դժվար է նման մարդու թոռ լինելը, որովհետեւ չես կարողանում քո անձնականը կառուցել, մանավանդ, երբ նույն մասնագիտությունն ես ընտրում”: “Ջիվանը վարպետի թոռը լինելու համար չարժանացավ ամենաբարձր մրցանակին, այլ որովհետեւ կարողացել է իր պապիկից ժառանգել երաժշտական մթնոլորտն ու գործիքին տիրապետելու վարպետությունը”,- ասաց Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանը: Նա տեղեկացրեց նաեւ, որ Ջիվան Գասպարյանի անվան դուդուկահարների մրցույթը իրականացվում է միության նախագահ Արա Աբրահամյանի նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ, ով եւս կմասնակցի գալա-համերգին: Jivan Gasparyan Նպաստում են երիտասարդ դուդուկահարներին Մրցույթին մասնակցության 36 հայտ է ներկայացվել: Դուդուկահարները մրցել են մինչեւ 17 եւ 18-ից 30 տարեկան տարիքային խմբերում: “Դուդուկահարների մեր դպրոցի հետագա զարգացմանը միտված մրցույթ է: Նպատակները հետեւյալն են. առաջին հերթին նպաստել երիտասարդ դուդուկահարների կատարողական վարպետության բարձրացմանը, երկրորդը` ի հայտ բերել երիտասարդ դուդուկահարների եւ աջակցել նրանց հետագա կատարելագործմանը”,- նշեց  Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ, կոնսերվատորիայի պրոֆեսոր, դուդուկահարների մրցույթի կազմկոմիտեի նախագահ Դավիթ Ղազարյանը: “Շատ լավ գիտեմ` որբն ինչ է”. Ջիվան Գասպարյան Ջիվան Գասպարյանը դժգոհեց այսօրվա անտաղանդ երաժիշտներից, նաեւ կրկին հիշեցրեց իր կարեւոր նպատակի մասին. “Որբանոցների տաղանդավոր երեխաների համար դպրոց եմ հիմնելու, ուր պարել, նվագել են սովորելու, ընդհանուր զարգացվածության մակարդակն եմ բարձրացնելու, որ լավ դուդուկահարներ դառնան: Ես որբ եմ մեծացել, շատ լավ գիտեմ` որբն ինչ է. պետք է այդ երեխաների համար հոգ տարվի: Տարածքն արդեն կա, մնում է հովանավորները շատանան, ու կգործի”: Jivan Gasparyan Ջիվանը կմնա Երեւանում , բայց “Viza”-ն էլ չի լքի:) Վարպետը մի նպատակ էլ ունի. “Մնում է սիրուն հարս գտնեմ, թոռանս ամուսնացնեմ”: Կրտսեր Ջիվան Գասպարյանը մոտ տասը օր է` Երեւանում է. “Դեռ չեմ մտածում գնալու մասին. ուզում եմ այստեղ ապրել, բայց, իհարկե, կգնամ, կգամ”: Դուդուկահարը “Viza” ֆոլկ-ռոք խմբի հետ կապերը չի խզելու. “Համերգներին անպայման կմասնակցեմ: Մենք նոր տեսահոլովակ ունենք, ամռանն էլ կրկին տուրնեի ենք մեկնելու Եվրոպա”: Ի դեպ, Ջիվան Գասպարյանի անվան դուդուկահարների մրցույթի կազմակերպիչները նախատեսում են 2012-ին այն միջազգային դարձնել: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW