×


Ջուս

Ջուս

Երգչուհին` թիթեռնիկ :) Անծանոթ երիտասարդ մի օր զանգել է Ջուսին ու ասել, որ հատուկ նրա համար երգ է գրել, Ջուսն էլ լսել է երգը, հավանել ու սիրով ընդունել նվերը: “Beauty of Life”-ի հիման վրա օրերս տեսահոլովակ է նկարահանվել: Ռեժիսորը Նարեկ Կտոյանն  է, նկարահանումներն արել է Կարեն Գրիգորյանը, մոնտաժային ռեժիսորը Սիրակ Օհանյանն է: “Երգի հեղինակն ու նվիրողը Հայկն է, խոսքերը գրել է Անինան: Երբ լսեցի այն, հասկացա, որ  տեսահոլովակ պետք է ունենա”,- BRAVO.am-ին ասել է Ջուսը, ով նկարահանումներին մեծ ոգեւորությամբ է պատրաստվել: Jus Երգչուհին ներկայացել  է երկու կերպարով,  երկու անգամ  զգեստափոխվել, փոխել սանրվածքն ու դիմահարդարումը: Ի դեպ, Ջուսի դիմահարդարումը թիթեռնիկ է հիշեցնում, ինչը նրա մեկնաբանությամբ հենց կյանքի գեղեցկությունն է արտահայտում: “Սկզբում ցանկանում էի ռոմանտիկ կերպար ստեղծել: Հետո հասկացա, որ դա հետաքրքիր չէ,  ինձնից սպասում են ավելի հետաքրքիր կերպար: Կլինեմ իմ ոճում, բայց մի քիչ ավելի նոր տեսքով ու գույներով:)”,- նշել է Ջուսը: Տեսահոլովակում առաջնային դերում է  փոքրիկ Մաշան, ում ցանկությունն, ըստ սյուժեի, Ջուսին նմանվելն է: “Մեզ պետք էր թիթիզ, ազատ ու տեսախցիկներից չվախեցող երեխա: Փոքրիկի արտաքին տեսքն ինձ այնքան էլ նման չէ, բայց կարեւորը նրա դերասանական խաղն է”,-ասել է երգչուհին: Jus “ Ջուսի երաժշտական ոճում փոփոխություն է եղել. սա ավելի թարմ երաժշտական մոտիվներով երգ է, հաուսին մոտ ու լաունջին ձգտող”,-նշել է Կարեն Գրիգորյանը: Երգչուհու  ցանկությամբ` յոթերորդ` “Beauty of Life”  երգի  տեսահոլովակը եթերում կլինի 2012-ի փետրվարի վերջին`ավետելով գարնանամուտը: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/ եւ Ջուսի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW