×


Ռեգետոն party

Ռեգետոն party

“Կեղտոտ պարեր” Tortuga pub-ում:) Աննային “Կեղտոտ պարեր” ֆիլմը մոտ ու հարազատ է թվում. կուբայական պարերն է անչափ սիրում: Երազում է Կուբա գնալ, Հավանայի գիշերները վայելել: Բայց քանի դեռ Կուբան հեռվում է, կարելի է Tortuga փաբ այցելել, մանավանդ, որ այս հանգստյան օրերին ռեգետոն փարթի էին կազմակերպել:): Regeton Tortuga-ն երկար ժամանակ է` գործում է, բայց շատերը չգիտեն փաբի մասին. դե ուզում են տնական իրավիճակները պահպանեն: Ռեգետոն փարթիին փաբի ընտանիքի անդամներից բացի այլ հյուրեր էլ կային` ռեգետոնի սիրահարներ: Regeton Ռեգետոնի շարժումներն ազատ են, պարելիս զույգերը ֆիզիկապես իրար շատ մոտ են գտնվում:). “Այդ մտերմությանը, շարժումներին հայերը սովոր չեն: Հայաստանում ռեգետոնը տարածված չի, բայց ամբողջ աշխարհը դա է պարում ու ուրախանում: Այն առանձին ոճ է` լատինոյի, ռեփի խառնուրդ: Ես պարել գիտեմ ու բավական սիրում եմ ռեգետոն ոճը”,- ասաց փաբի ընկերներից Աննան: Regeton Ռեգետոն ոճում հին ու նոր երգեր էին հնչում, փարթիի հյուրերն իրար էին մոտենում… Հիշում եք չէ՞. սիրեք իրար, չէ որ դա այնքան հեշտ է:): Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW