Երգչուհու նոր դաջվածքը
Օգոստոսի 10-ին Նյու Յորքում Ռիհանային լուսանկարել են վզի մասում մեծ վիրակապով: Բայց մի շտապեք անհանգստանալ, երգչուհուն ոչինչ չի պատահել: Նա պարզապես նոր դաջվածք է արել ու երեւի թե կգա մի օր, եւ Ռիհանայի մարմինը ամբողջովին դաջվածքներով կպատվի:) :
Այս անգամ Ռիհանան որոշել է “զարդարել” իր վզի ձախ կողմը: Երգչուհու նոր դաջվածքը ֆրանսերեն բառակապակցություն է` “rebelle fleur” եւ թարգմանաբար նշանակում է “խռովարար ծաղիկ”:
Ի դեպ, երգչուհին դեռեւս չի պարզաբանել` այս բառերը բնորոշում են իրեն, թե որեւէ մեկին են ուղղված :):
Աղբյուրը` www.sutki.net
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/


×
4,559






