×


Սերժ Թանգյան

Սերժ Թանգյան

Ռոք-աստղը Երեւանում  կերգի օգոստոսի 14-ին:) BRAVO.am-ը դեռ մեկ ամիս առաջ տեղեկացրել էր Սերժ Թանգյանի` Երեւանում կրկին հանդես գալու մտադրության մասին:): Աշխարհահռչակ ամերիկահայ երաժշտի հայաստանյան երկրորդ համերգը կկայանա օգոստոսի 14-ին: Serj Tangyan “System of a Down” հանրահայտ ռոք-խմբի մեներգչի համերգը կազմակերպվում է “Թումո” ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի` օգոստոսին կայանալիք բացման հանդիսավոր արարողության շրջանակում: Երկրպագուներ, այն բացօթյա է` հենց "Թումո"-ի տարածքում, եւ անվճար ;) : «Դիիմ Քոմյունիքեյշնզ» ընկերության տնօրեն Րաֆֆի Նիզիբլյանն ասել է, որ  երգիչը 40 դասական երաժիշտների ուղեկցությամբ գործեր կկատարի Elect the Dead Symphony ալբոմից, իսկ համերգի մեկնարկը կազդարարի հայկական «Դորիանս» ռոք խումբը: Հիշեցնենք, որ Սերժ Թանգյանի երեւանյան նախորդ համերգը տեղի է ունեցել 2010 թվականի օգոստոսի 12-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW