×


Սիրուշո եւ Սյուզան Մարգարյան

Սիրուշո եւ Սյուզան Մարգարյան

Մենահամերգ եւ CD-ի շնորհանդես` Լիոնում Սիրուշոն ու Սյուզան Մարգարյանը իրենց վերջին ուղեւորությունից վերադարձել են ջերմ տպավորություններով, նվերներով ու լուսանկարներով, որոնք էլ BRAVO.am-ը ներկայացնում  է:): Մայր եւ դուստր երգչուհիները մեկնել էին Ֆրանսիա` հյուրախաղերի: Հայաշատ Լիոնում հունիսի 10-ին տեղի է ունեցել Սյուզան Մարգարյանի  “Օրոր” ձայնասկավառակի շնորհանդեսը, հունիսի 11-ին էլ “Bourse du Travail” համերգասրահում` Սիրուշոյի մենահամերգը: Սիրուշոն եւ Սյուզան Մարգարյանը Լիոնում տեղի ունեցած համերգին Սյուզան Մարգարյանի նոր CD-ի աշխատանքների ավարտը համընկել է Սիրուշոյի մենահամերգի հետ, այդ իսկ պատճառով էլ շնորհանդեսը եւս կայացել է Լիոնում: Տասնհինգ երգից բաղկացած ալբոմում տեղ են գտել “Օրոր” դուետը, “Սերն անցավ”, “Քայլենք միասին”  ու այլ երգեր: Սիրուշոյին մենահամերգի էր հրավիրել Լիոնի հայ համայնքը Ինչպես տեղեկացրեց “Սիրուշո Production”-ի տնօրեն Արեւիկ Ուդումյանը, մենահամերգի հրավերը երգչուհին ստացել է Լիոնի հայ համայնքի կողմից. “Համերգը կազմակերպել էր չորս տարբեր կազմակերպություն: Իսկապես, երկու օրն էլ շատ լավ անցավ: Նաեւ տեղում անսպասելի անակնկալ մատուցեցինք: Պարզվեց` մեր կազմակերպիչներից մեկը դուդուկահար է, “Դուն իմ մուսան ես” երգը Սիրուշոն երգեց նրա նվագակցությամբ: Պարային խումբ էլ կար` “Նաիրին”, որն իր պարային բեմադրություններով ամբողջացրեց համերգը: Հայկական խմբում պարում էին նաեւ այլազգիներ. հաճելի էր նրանց տեսնել մեր ազգային պարերը պարելիս”: Սիրուշոյի մենահամերգը Լիոնի “Bourse du Travail” համերգասրահում “Համարվում է, որ հաջող է անցել համերգը: Անհամեստություն կլինի մանրամասներ պատմելը, բայց մարդկանց արձագանքներից երեւում էր, որ ամեն ինչ հրաշալի էր: Համերգից հետո երկար ժամանակ երկրպագուները դեռ սպասում էին, որ լուսանկարվեին, չէինք կարողանում դադար տալ, բայց ստիպված էինք, որովհետեւ համերգասրահը փակվում էր:)”,- նշեց Արեւիկը: Շնորհանդեսի հաջորդ օրն արդեն տեղի է ունեցել մենահամերգը: Սիրուշոն բեմական զգեստներն ընտրել է Մերի Ստեփանյանի օգնությամբ: Համերգի ընթացքում ելույթ են ունեցել նաեւ Սյուզան Մարգարյանը եւ Տիգրան Պետրոսյանը: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` “Սիրուշո Production”-ի

Կարդալ ավելին

Quality Sign BW