×


Սիրուշո

Սիրուշո

Մայրիկի հետ երգչուհու դուետը տեսահոլովակ կունենա “Օրոր”-ը Սիրուշոյի եւ Սյուզան Մարգարյանի դուետի անվանումն է: Երգչուհին ու մայրը երկար ժամանակ է` նոր զուգերգով հանդես չէին եկել: Երգի խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը, երաժշտության հեղինակը հենց Սիրուշոն է: Sirusho & Syuzan Margaryan “Օրոր”-ի տեսահոլովակը նկարահանման փուլում է: Ռեժիսորը Ժոռ Մելոյանն է, ով երգչուհու արդեն իսկ երեք տեսահոլովակի հեղինակն է: Bravo.am-ը երեկ հետեւել  է “Արամ Խաչատրյան” համերգասրահում տեղի ունեցած նկարահանումներին, որը “Օրոր”-ի վերջնական արդյունքի ընդամենը մի հատվածն է լինելու: Մեծամասշտաբ նկարահանումներ են նախատեսվում. տեսահոլովակը բազմաթիվ վայրերում է նկարահանվելու, լինելու է գործողությունների տրամաբանական ընթացք: Sirusho Ի դեպ, տեսահոլովակում մասսայական տեսարաններ էլ կան, որոնցից մեկում Սիրուշոն ստորագրություն է բաժանում: Տվյալ տեսարանը նկարահանումների առումով բեմադրված էր, բայց նաեւ մեծ ուրախություն էր երկրպագուների համար:): Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW