×


Սյուզի Մելիքյան

Սյուզի Մելիքյան

Երգչուհու ակումբային համերգն ու դեսպանների հետ կենացը :) Սյուզի Մելիքյանը հուլիսի 1-ին իր մտերիմներին, ընկերներին, բարեկամներին, գործընկերներին հրավիրել էր “Սայաթ-Նովա” համալիր` իր ակումբային առաջին մենահամերգին: Այն սկսվեց նախատեսվածից մեկ ժամ ուշացումով, բայց ինչպես երգչուհին նշեց, պատճառն իր բնավորությունը չէ:). “Տեխնիկական խնդիրներ կային, որոնք հանդիսատեսը չի տեսնում, բայց պետք է լուծվեին, որ կարողանայի նորմալ ելույթ ունենալ”: Սյուզին համերգը բացեց իր հայտնի` “Հանուն երազանքի” երգով Սյուզին համերգը բացեց իր հայտնի` “Հանուն երազանքի” երգով, կատարեց ստեղծագործություններ իր երգացանկից, չմոռացավ իր սիրելի գուսանական, ինչպես նաեւ ռուսական երգերը, հնչեցրեց շանսոն ու Պատրիսիա Կասի երգերից: Համերգի ընթացքում նաեւ եղան փոքրիկ ընդմիջումներ. հանդիսատեսի համար երգեցին Սյուզիի կոլեգա-ընկերները` Անահիտ Շահբազյանը, Դավիթ Թուջարյանը եւ Վլադ Օհանյանը: Սյուզին չի ուզում Բաքու գնալ “Եվրատեսիլյան” հայտնի հիթերից մեկը` “Secret Combination”-ը կատարելուց առաջ Սյուզին նշեց, որ ցանկանում է մասնակցել երգի միջազգային այս մրցույթին: Համերգից հետո հետաքրքրվեցինք` երբ եւ ինչու է  երգչուհին որոշել մասնակցել “Եվրատեսիլ”-ին: “Հնարավոր է` մասնակցեմ հաջորդ տարվա հայաստանյան նախընտրական փուլին, բայց, անկեղծ ասած, չեմ ուզում Բաքու գնալ: “Եվրատեսիլ”-ին մասնակցելու շատ մեծ նպատակ չունեմ, բայց եթե առաջարկ լինի, կհամաձայնեմ”,-BRAVO.am-ին ասաց Սյուզի Մելիքյանը: Սյուզին հնչեցրեց շանսոն ու Պատրիսիա Կասի երգերից Սյուզիի ակումբային մենահամերգին ներկա էին նաեւ Հայաստանում Բելառուսի եւ Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպանները, որոնց մոտեցավ երգչուհին եւ միասին կենաց խմեցին: Համերգը վարող Նարեկ Կտոյանի հարցին էլ, թե մասնագիտությամբ դիվանագետ երգչուհին որ երկրի դեսպանը կցանկանար լինել, Սյուզին նշեց Ֆրանսիայի անունը: Երեւանում մենահամերգ կազմակերպելու ցանկությունը Սյուզիի մեջ առաջացել է Գյումրիում ելույթ ունենալուց հետո. “Առաջին մենահամերգս էր, դրական տպավորություններ ստացա գյումրեցի հանդիսատեսից: Մի քիչ տարբերվում էր Երեւանի մենահամերգից, որովհետեւ այստեղ ակումբային տարբերակով է. մարդկանց հետ կապն ավելի անմիջական է, երբ մոտիկից տեսնում ես նրանց աչքերը:)”: Սյուզի Մելիքյանն ու Անահիտ Շահբազյանը Սյուզի Մելիքյանը դրական լիցքերով ավարտեց իր ակումբային համերգը. “Երբ արտիստը չի հուզվում, նա չի զգում բեմը, չի կարող լավ ելույթ ունենալ: Բոլոր երգերի ժամանակ հուզվում էի, իմ ապրումներն էի փոխանցում: Չեմ նայում նոտաների, բառերի կամ կատարման բարդությանը, ուզում եմ, որ երգը ճիշտ ընկալվի իմ մատուցմամբ: Շարունակում եմ աշխատել, նոր տեսահոլովակով ու երգերով կուրախացնեմ ինձ սիրող մարդկանց”: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW