×


Սյուզի Մելիքյան. “Այնպես ես սիրահարվում, որ ինքդ քեզ մոռանում ես”

Ամառային հանգստից վերադառնալուց հետո Սյուզի Մելիքյանը նկարահանել է իր նոր տեսահոլովակը, որի պրեմիերան նախատեսված է սեպտեմբերին: “Սպասիր ինձ” երգը գրել են “Մեծ Հայք” խմբի տղաները:

Սյուզի Մելիքյանը


“Երգը կատարել եմ տղաների առաջարկով: Թեման ինքս չեմ ընտրել, բայց լսելուց հետո երգում գտել եմ իմը: Երգն R&B ոճում է: Այսպիսի երգեր շատ չեմ կատարել, ու հնարավոր է` անսովոր հնչի իմ կատարմամբ, բայց լսելուց հետո ես շատ եմ հավանել”,-նշել է երգչուհին:

Սյուզիի խոսքերով` այժմ սիրահարված չէ, հոգեվիճակն աշխատանքային է, բայց հանուն տեսահոլովակի խաղացել է իր պատկերացրած ապրումները:).“Երգում եմ, թե կարեւորը ես եմ, բայց եսասիրական երգ չէ, այլ՝ սիրային հարաբերություններում սեփական անձը չմոռանալու կոչ: Լինում են պահեր` այնպես ես սիրահարվում, որ ինքդ քեզ մոռանում ես ու սկսում կործանել հարաբերությունները, դրա համար մարդ միշտ պետք է իրեն կարեւորի: Մինչ այսօր ես կարողացել եմ սիրել՝ չմոռանալով իմ անձը”:

Սյուզի Մելիքյանը


Տեսահոլովակի ռեժիսորն Էդգար Վարդանյանն է, նկարահանումներն իրականացրել են մի քանի վայրում, այդ թվում՝ Սեւանում: “Հիմնականում ջրային տեսարաններ են լինելու: Նկարահանումների ընթացքում որոշակի դժվարություններ ենք հաղթահարել: Վտանգավոր էր, օրինակ, ջրվեժի մոտ նկարահանվելու համար սար բարձրանալը”,-ասել է երգչուհին ու ավելացրել հետեւյալը.“Սյուժեն հիմնված է իմ էմոցիոնալ խաղի վրա: Ռեժիսորի որոշմամբ՝ արտառոց սցենար չի գրվել: Արտահայտում եմ հոգեկան այն վիճակը, երբ մարդ չի հասկանում` ուզում է մոռանալ, թե հիշել ու վերադարձնել իր սիրած անձնավորությանը”:

Սյուզի Մելիքյանը սեպտեմբերին նոր տեսահոլովակ կներկայացնի

 
Սյուզին նշել է, որ տեսահոլովակի նկարահանումներին հինգ անգամ զգեստափոխվել է: Հագուստներն ընտրել է սեփական ճաշակով, իսկ վարսահարդարումն ու դիմահարդարումը վստահել է մասնագետներին:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները`Սյուզի Մելիքյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին