×


“Իմ սիրտը լեռներում է”

Սուրեն Խորենյան

Կայացավ նկարչի անհատական ցուցահանդեսը Դեկտեմբերի 11-ին “Մոսկվայի տուն” կենտրոնում կայացավ նկարիչների միջազգային միության անդամ, անվանի գեղանկարիչ Սուրեն Խորենյանի անհատական ցուցահանդեսի բացումը: Սուրեն Խորենյան “Ընտրանի” խորագիրը կրող ցուցահանդեսին ներկայացված են 50 գեղանկարներ, որոնք նախկինում ցուցադրվել են միջազգային մի շարք ցուցասրահներում`Լոս-Անջելեսում, Լենինգրադում, Փարիզում (Ֆրանսիայում Հայաստանի օրերի շրջանակներում), Մոսկվայում եւ մշակութային այլ կենտրոններում: Bravo.am-ի հետ զրույցում Սուրեն Խորենյանն ասաց, որ ցուցահանդեսին ներկայացված են 15 տարվա ընթացքում կատարված գործերից: Նկարիչը նշեց նաեւ, որ պատրաստվում է անհատկանան ցուցահանդեսով հանդես գալ Հայաստանի սահմաններից դուրս, բայց երբ եւ որտեղ` դեռ պարզ չէ: Սուրեն Խորենյանին շնորհավորում են հյուրերը “Այս ցուցահանդեսն օգնեց ներկաներին նայել միեւնույն ուղղությամբ եւ սիրել. դա է իրական սերը”,- ասաց միջոցառման ներկաներից հոգեբան, երաժիշտ Ծովինար Սիմոնյանը: Վերջինս Սուրեն Խորենյանին անվանեց սիրո մեծ երգիչ, աշուղ, ով սիրո կամուրջներ է կապում արվեստի եւ հասարակության միջեւ. “Դրա ապացույցը այցելուների հօծ բազմությունն է”: Սուրեն Խորենյանի աշխատանքներից Նշենք, որ “Ընտրանի” խորագիրը կրող ցուցահանդեսը կգործի մինչեւ դեկտեմբերի 17-ը: Այն Սուրեն Խորենյանի երեւանյան 7-րդ անհատական ցուցահանդեսն է: Տեքստը եւ լուսանկարները` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW