×


Վարդան Բադալյան

Վարդան Բադալյան

“Երեխան երեխա է, այնքան որ աղջիկ չլինի:)” Վարդան Բադալյանն այսուհետ դիպլոմավորված երգիչների ցանկում է:). այս տարի նա ավարտել է Երեւանի պետական կոնսերվատորիայի ժողովրդական երգի բաժնի մագիստրատուրան: “Դիպլոմի առկայությունը շոու-բիզնեսում էական չէ, բայց երաժշտական կրթությունը շատ մեծ կապ ունի: Շատերը բողոքում են, որ կրթության որակը լավը չէ, բայց ես այդպես չեմ կարծում: Բողոքողների մեծ մասը բացակայող ուսանողներն են, մանավանդ երգիչները, որոնք համարյա դասի չեն գալիս: Ինքս էլ միշտ չէ, որ  պարտաճանաչ եմ եղել,  հիմա ափսոսում եմ, որ բացակայել եմ ու բոլոր դասերին չեմ նստել”, - խոստովանեց երգիչը: Anna Khachatryan, Vardan Badalyan and Ruzan Avetiqyan Ուսանողական տարիներին հրաժեշտ տված Վարդանը շարունակում է աշխատել, երգել, բայց ամենաառաջին տեղում իր համար ընտանիքն է: Երգիչը կնոջ՝  Աստղիկի հետ հաճախ է լինում հայրենի Արցախում. շուտով միասին կմեկնեն հանգստանալու: Վարդանի խոսքով՝ շատ են ուզում բալիկ ունենալ, բայց դեռ բարի լուր չունեն: “Երեխան երեխա է, այնքան որ աղջիկ չլինի:)”, - կատակեց նա՝ ավելացնելով, որ իր երազանքը երկվորյակ ունենալն է: Շատ է հավանել Երգիչը մայիսին մեկ շաբաթով եղել է Բեյրութում. “Երգ երգոց” հեռուստածրագրի շրջանակում հայ համայնքի համար երկու համերգ է կազմակերպվել:  Բացի Վարդանից, երգել են Աննա Խաչատրյանը, Արմեն Դարբինյանը, Ռուզաննա Անդրեասյանը, Խորեն Լեւոնյանը. “Բեյրութում ժողովրդական երգերն ավելի շատ են սիրում. երգել ենք քաղաքային ֆոլկլոր, գուսանական, ժողովրդական երգեր, նաեւ դուետներով ենք հանդես եկել այնտեղի երգիչների հետ: Ի դեպ, Խորենը բացի համերգը վարելուց, երգում էր:)”: Vardan Badalyan Ուղեւորության ընթացքում եղել են Բարսեղ Կանաչյանի անվան երաժշտանոցում, հայկական եկեղեցում, ռադիոյում, Բեյրութի տեսարժան վայրերում: “Երբ կարճ ժամանակով ես մեկնում, վատ կողմերը միանգամից չես տեսնում, միայն դրական տպավորություն ես ստանում: Բնությունը, ծովը շատ եմ հավանել: Չէի ցանկանա ապրել այնտեղ, բայց աշխատանքային առաջարկների դեպքում սիրով կգնամ: Նախնական պայմանավորվածություն արդեն կա, միգուցե հաջորդ անգամ մենահամերգով մեկնեմ”,-ասաց Վարդանը: Ամռանն ակումբներում չի երգում:) Վարդան Բադալյանն այժմ համագործակցում է Հայաստանի ժողովրդական գործիքների պետական նվագախմբի հետ, երգում նրանց համերգներին. “Մեծ հաճույք եմ ստանում նրանց հետ աշխատելիս, արդեն պատրաստի ծրագիր ունենք, ընթացքում նոր բաներ եմ սովորում նրանցից, նույնիսկ կուզեի ընդգրկվել կազմում ու շարունակել աշխատել”: Vardan Badalyan Նա այս պահին ակումբներում չի երգում. ամառային սեզոնին հանգստանում է, բայց արձակուրդ մեկնելու ծրագրեր էլ դեռ չի կազմել: Փոխարենը, հին հայկական մի քանի երգ մոտ ապագայում կհնչեցնի նոր գործիքավորմամբ ու մեկնաբանությամբ: Հնարավոր է՝ զուգերգով էլ երգի “Ժողովրդական երգիչ” նախագծից Հայկուհի Բաբախանյանի հետ. “Ինքս դուետների սիրահար չեմ, բայց առաջարկը լավն էր, դեռ երգը վերջնական ընտրված չէ, կարծում եմ՝ տարվա ընթացքում կաշխատենք այդ ուղղությամբ”: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի / Bravo.am/ Լուսանկարները` Վարդան Բադալյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW