×


Տարեդարձ

Տարեդարձ

“Մարդը պետք է հաճելի բուրի” :) Եթե օծանելիքիդ բույրը հաճելի է լինում դիմացինին, ավելի գայթակղիչ ես դառնում:): “Federico Mahora”-ն օծանելիքներ, կոսմետիկա եւ պարագաներ արտադրող ընկերություն է, որի հայաստանյան ներկայացուցչությունը հոկտեմբերի 24-ին նշեց իր 2-ամյակը: Տարեդարձի կապակցությամբ կազմակերպված համերգային ծրագիրը տեղի ունեցավ Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնի դահլիճում: Lilu Տոնական երեկոն վարում էին Նարեկն ու Մայան: Վերջինը նշեց. “Կարեւորը հագուստը չէ, այլ ճիշտ ընտրված օծանելիքը: Այն լրացնում է մարդու անհատականությունը, բարձրացնում տրամադրությունը”: Նարեկը գիտեր այդ ճշմարտությունն ու առաջարկեց հագուստից հրաժարվել եւ միայն օծանելիք օգտագործել: Հաղորդավարի առաջարկը հիմնականում տղամարդիկ ծափերով ողջունեցին:): “Federico Mahora” “Քո այցեքարտը քո բույրն է”. Սերգեյ Գրիգորյան Տարեդարձ-երեկոյի հյուրերին իր հետ ուրախանալ առաջարկեց Լիլուն: Երգչուհին իր նոր երգը կատարեց. “Թռչունի պես հիմա ազատ եմ” երգեց: Ելույթ ունեցան նաեւ Մարիաննա Հովհաննիսյանը, Դինան, Նիկ Էգիբյանը: Սերգեյ Գրիգորյանը մինչ բեմ դուրս գալն իր նվերն  արդեն ստացել էր:): “Իմ ուզած հոտն է, այսինքն` իմ հոտն է: Ես շատ ուրախ եմ, որ կան կազմակերպություններ, ովքեր զարգացնում են մեր երիտասարդությանը գոնե նրանով, որ իրենցից այսօր պետք է լավ հոտ գա: Տեսքից, հագուստից բացի քո այցեքարտը քո բույրն է”,- նշեց երգիչը: Sergey Grigoryan Ընկերության Հայաստանյան ներկայացուցչության “Make Up” ստուդիայի առաջին շրջանավարտները ներկայացրին իրենց կատարած բեմական դիմահարդարումները: Շպարված մոդելները դիզայներ Ալիսա Հարությունյանի զգեստներով էին բեմահարթակ դուրս գալիս: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW