×


Փիթ, Լոպես, Բեքհեմներ, Քարդաշյան

Փիթ, Լոպես, Բեքհեմներ, Քարդաշյան

Ամենագեղեցիկ մարմիններով “աստղերը”:) Նախկին ամուսիններ դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնին եւ դերասան Բրեդ Փիթին, հավանաբար, անտեսանելի մի թել է կապում: Համենայն դեպս, դժվար թե նրանք երբեւէ մոռանան իրենց սիրավեպի մասին. լրատվամիջոցները չեն թողնի;): Այսպիսով, “Fitness” ամսագիրը “Yahoo OMG”-ի հետ համատեղ հարցում են կատարել` պարզելու` ովքեր են ամենագեղեցիկ մարմիններով հոլիվուդյան “աստղերը”: Իսկ նախկին զույգը “հանդիպել” է հենց այս ցուցակի խաչմերուկում:): Jennifer Aniston Ջենիֆեր Էնիսթոնն ու Բրեդ Փիթը գլխավորում են լավագույն մարմիններն ունեցող 40-ն անց հայտնիների ռեյտինգը: Դերասաններն իրենց ետեւում են թողել դերասանուհի Հալի Բերիին եւ Վիլ Սմիթին: Ի դեպ, Ջենն ու Բրեդը եւս երկու կոչում են ստացել “Մոլորակի ամենացանկալի  մարմինը’’ եւ “Ամենացանկալի որովայնը’’ անվանակարգերում: Ըստ ռեյտինգի` ծննդաբերությունից հետո ամենից գեղեցիկ մարմինն ունի Ջենիֆեր Լոպեսը, իսկ Անջելինա Ջոլին նույնիսկ չի ընդգրկվել ցուցակում: Bred Pitt Ամսագրի կատարած այլ հարցումների համաձայն` ամենից սեքսուալ զույգ են ճանաչվել Վիկտորիա եւ Դեւիդ Բեքհեմները: Ի դեպ, Քիմ Քարդաշյանը եւս առաջինն է անվանակարգերից մեկում: Սակայն ռեալիթի-շոուի աստղին դա, հավանաբար, դուր չի գա. անվանակարգը կոչվում է “Ամենաձանձրալի մարմինը’’: Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` Woman.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին