×


Քեթրին Միդլթոն

Քեթրին Միդլթոն

Դիանայի զարդերն ու արքայական հարսանիքի պարագաները:) Քեմբրիջի դքսուհի Քեթրինը եւ թագուհի Էլիզաբեթ Երկրորդը դարձել են “Royal Faberge” ցուցահանդեսի առաջին հյուրերը, որի կայացման վայրը շատ հեռու չէր. այն բացվել է  հենց Բուքինգեմյան պալատում :): Chaterine and Diana Քեթրինն ու Էլիզաբեթը ոչ մի նորություն այնտեղ չեն տեսել. ուղղակի հիշողությունների գիրկն են ընկել, քանի որ ցուցադրվում են Վիլյամի եւ Քեթրինի հարսանյաց արարողության պարագաները: Մոտ 125 հազար այցելու արդեն իսկ ձեռք է բերել ցուցահանդեսի տոմսերը` դքսուհու հարսանյաց զգեստը, թագը, ականջօղերը, նույնիսկ հարսանեկան տորթի կրկնօրինակը տեսնելու համար: Wedding dress Ի դեպ, գաղտնիք չէ, որ դքսուհի Քեթրինին մշտապես համեմատում են Վիլյամի մոր` վաղաժամ մահացած արքայադուստր Դիանայի հետ: Նշանդրեքի առիթով արքայազնը Քեթրինին նվիրել էր մոր` 19-ը կարատանոց ամուսնական մատանին: Դիանայի սիրելի ականջօղերը եւս Վիլյամն արդեն իսկ նվիրել է կնոջը:): Քեթրինին դրանք կրելիս լուսանկարիչներն առաջին անգամ նկատել են հունիսին Ուիմբլդոնում, այնուհետեւ ԱՄՆ եւ Կանադա կատարած այցերի ընթացքում: Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը`www.redcarpet-fashionawards.com

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին