×


Քիմ Քարդաշյան

Քիմ Քարդաշյան

Գեղեցկուհին ամուսնալուծվո՞ւ մ է իր ծննդյան տարեդարձին Նրանք ընդամենը ութ շաբաթ է, ինչ  ամուսնացած են, բայց  արդեն լուրեր են տարածվում, որ Քիմի ու Քրիսի հարաբերություններում  “ճեղքված” է առաջացել: Երեկ` հոկտեմբերի 20-ին, բասկետբոլի աստղ Քրիս Համֆրիսին լուսանկարիչները ֆիքսել են “դարձ” գնալիս:): Նա հավաքել է իրերն ու լքել Նյու-Յորքի հյուրանոցներից մեկում կնոջ` Քիմի հետ համատեղ համարը: Ընտանիքին մոտ աղբյուրները տեղեկացրել են, որ ոչ մի լուրջ խնդիր չկա, Քարդաշյանների ողջ ընտանիքն է լքել հյուրանոցը, իսկ պատճառը ռեալիթի-շոուի նկարահանումների ավարտն է: Chris Hamphris and Kim Kardashyan Իհարկե, սա դեռ հիմք չէ հայտարարելու, որ Քիմն ու Քրիսը բաժանվում են: Իսկ ավելի լուրջ առիթ է հանդիսացել այն, որ “դարձի’’ ընթացքում Քրիսը չի կրել ամուսնական մատանին: Նույն օրվա մեջ առանց մատանու երկրորդ անգամ էլ են բռնացրել բասկետբոլիստին, երբ նա  այցելել է իր մատնահարդարին` պեդիկյուր կատարելու :): Քիմն ու քույրը` Քորթնին, հետ չեն մնում Քրիսից: Նրանք եւս որոշել են օգտվել մատնահարդարի ծառայություններից: Հենց դա է պատճառը, որ գեղեցկության սրահը լքելուց հետո Քիմը դավաճանել է իր բարձրակրունկ կոշիկներին` նախընտրելով հողաթափիկները:): “Star” ամսագիրը, որ առաջինն է հայտնել Էշթոն Քաթչերի եւ Դեմի Մուրի ամուսնալուծության մասին, տեղեկություն է տարածել, թե  վերջին մի քանի երեկույթին Քրիսը ներկա է գտնվել առանց Քիմի: Զույգին մոտ մեկ այլ աղբյուր էլ հայտնել  է, որ “չգիտի` ինչու  Քիմն ու Քրիսը այդքան շուտ ամուսնացան, եւ նրանք հաստատ ամուսնալուծվում են’’: Kim Kardashyan Այս ամենից հետո Քարդաշյանն ու իր ամուսինը, կրելով ամուսնական մատանիներն, այցելել են նյույորքյան ռեստորաններից մեկը: Նրանք մենակ չեն եղել, այլ` Քիմի քրոջ` Քորթնիի, եւ նրա  ընկերոջ`Սքոթ Դիսիքի հետ: Քիմն ու Քրիսը փորձել են սիրալիր գտնվել միմյանց նկատմամբ, սակայն ռեստորանի ճանապարհին զույգի ձեռքերն այդպես էլ չեն խաչվել, ի տարբերություն Քորթնիի եւ Սքոթի: Մի խոսքով, եզրակացություններ անել պետք չէ, հավանաբար,  այս ամենն ընդամենը շոուի հերթական մաս է:): Չմոռանանք նշել, որ այսօր Քիմի ծննդյան տարեդարձն է: Ռեալիքի-շոուհի 31-ամյա աստղն ինչպես եւ ում ընկերակցությամբ կնշի տարեդարձը, կիմանանք առաջիկայում:): Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` Daily Mail

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW