×


Քիմ Քարդաշյան

Քիմ Քարդաշյան

Գեղեցկուհին հիասթափված է Cosmopolitan-ից Ամերիկահայ Քիմ Քարդաշյանը հիասթափված է հայտնի Cosmopolitan ամսագրի թուրքական տարբերակի առաջին էջում իր լուսանկարի հայտնվելու փաստից: Ըստ ամերիկյան TMZ կայքի, Քարդաշյանը երբեք թույլ չէր տա իր լուսանկարը տեղադրել ամսագրի թուրքական հրապարակման շապիկին` Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցի նախօրեին: Կայքը հայտնում է, որ Քիմ Քարդաշյանի միջազգային լսարանի համար արված լուսանկարները նախատեսված են եղել ամսագրի տարբեր երկրների համարներում հրապարակելու համար, սակայն Քարդաշյանը չի տեղեկացվել, որ այն հնարավոր է տպագրվի նաեւ թուրքական Cosmo-ի էջերում: Kim Khardashyan Մեկնաբանությունների համար TMZ կայքը դիմել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբին:  «Սա անհարգալից վերաբերմունք է  Քիմի եւ ողջ հայության հանդեպ` առանց թույլտվության օգտագործել նրա լուսանկարը թուրքական ամսագրի համարում ապրիլ ամսին, երբ հայերը նշում են թուրքերի իրականացրած Հայոց  ցեղասպանության տարելիցը»,- նշել է հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը: «Հայոց ցեղասպանությունը վերապրածի ժառանգի լուսանկարն ամսագրի էջերում տեղադրելով շահույթ ստանալու նպատակով, Cosmopolitan-ը պետք է ստեղծագործաբար ճանապարհ գտնի իր ընթերցողներին տեղեկացնելու ոճրագործությունը քողարկելու՝ Թուրքիայի կառավարության ամոթալի ջանքերի մասին»,- հայտնել է Արամ Համփարյանը: Kim Khardashyan Կայքում իր զայրույթն է հայտնել նաեւ ամերիկահայ փաստաբան, Քարդաշյանի մտերիմներից Մարկ Կիրակոսը` նշելով, որ նման կերպ «թուրքերն աղ են լցնում հայ ժողովրդի վերքերին»: «Թուրքիան Լոս Անջելեսի  խորհրդանիշները կլանելու արշավ է սկսել կարծես` օգտագործելով Քոբի Բրայանին, իսկ այժմ էլ Քարդաշյանին»,- TMZ-ին հայտնել է Կիրակոսը: Նյութն ամբողջությամբ հասանելի է այստեղ http://www.tmz.com/2011/04/11/kim-kardashian-cosmopolitan-magazine-cover-armenian-genocide-controversy-turkey-turkish/ Պատրաստեց Նանե Ավագյանը /Bravo.am-ի սեփական թղթակիցն ԱՄՆ-ում/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW