×


Քիմ Քարդաշյան

Քիմ Քարդաշյան

Սեքս սկանդալից մինչեւ բիզնես-լեդի Քիմ Քարդաշյանը հայտնվել է ամերիկյան “The Apprentice” հեռուստասերիալում Դոնալդ Թրամփի հետ: Իսկ հունիսի 23-ին լուսանկարիչներին հաջողվել է լուսանկարել նրան Նյու Յորքում, երբ նա որոշ դրվագներ էր նկարահանում հեռուստասերիալի համար: Kim Khardashyan Սեւ վերնաշապիկը, մարմնագույն կիսաշրջազգեստը եւ բարձրակրունկ կոշիկները բիզնես կերպար էին ապահովել 29-ամյա Քիմի համար, ով նկարահանման ընթացքում փորձում էր պարզել,  թե շոուի մասնակիցներից ում է հաջողվում ավելի լավ վաճառել իր անվանական օծանելիքը: Մի փոքր անց Քիմը կիսվում էր իր տպավորություններով Դոնալդ Թրամփի հետ` ասելով, թե ում է համարում լավագույնը: Kim Khardashyan Առաջիկայում Քիմը մտադրվում է մեծացնել իր օծանելիքների եւ հագուստների հավաքածուն: Իր կայքում Քարդաշյանը գրել է` «Ես սիրում եմ նորաձեւությունը եւ կուզենայի մեծացնել իմ հավաքածուն`համալրելով այն նոր պարագաներով»: Աղբյուրը` www.dailymail.co.uk Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW