×


Ֆրանսիական մոտիվներով:)

Ֆրանսիական մոտիվներով:)

Խրախճանքը շարունակվեց “Oregano”-ում Ֆրանսիայի ազգային տոնի` Բաստիլի ամրոցի գրավման օրվա կողքով անտարբեր չէր անցել նաեւ “Oregano”-ն:): Հուլիսի 14-ի երեկոյան ռեստորանում իսկական տոնական տրամադրություն էր: “Ոսկե Ծիրանն” էլ` Արսինե Խանջյանի, Անրի Վերնոյի որդու` Պատրիկ Մալաքյանի, եւ Սերժ Ավեդիկյանի գլխավորությամբ այստեղ էր ժամանակն անցկացնում:): Arsine Khanjyan “Ֆրանսիացիները գրավեցին բերդը, ժողովուրդը կանգնեց ու գոռաց իր ազատությունը”,- ասաց Ֆրանսիայում ծնված, ապրած ու ընդամենը երեք տարի Հայաստանում հաստատված Ալեքսանդր Երեմյանը: “Oregano”-ի տնօրենը որտեղ էլ որ աշխատել է, ֆրանսիական տոնի նշումը անպայման կազմակերպել է. “Թող հայերն էլ զգան, որ հեղափոխական օր է:)”: Ֆրանսիական ոճով արձանե միմերը “Oregano”-ում ակորդեոնն էր հնչում, հյուրերը միջերկրածովյան խոհանոցից էին օգտվում, երկու մետրանոց ծաղրածուները ռեստորանի առջեւ անցորդներին էին զվարճացնում, ֆրանսիական ոճով արձանե միմերն էլ, որ երբեմն դիրքափոխվում էին ու անցորդներին “էստի համեցեք” քարտեր բաժանում, բոլորի ուշադրության կենտրոնում էին: Հյուրերը միջերկրածովյան խոհանոցից էին օգտվում “Այն մասսան, որ գալիս է մեր ռեստորան, գիտի` ինչպիսին է մթնոլորտը, ինչպիսին է մեր ոճն ու առանձնահատկությունը: Այդ պատճառով եմ ասում` մարդիկ, որ գալիս են “Oregano”, մեր բարեկամներն են, ոչ թե հաճախորդները”,- նշեց Ալեքսանդր Երեմյանը: Հերթը դաշնամուրինն ու ջութակինն է, հյուրերը շուտով կսկսեն պարել, Bravo.am-ն էլ իր ընթերցողների հետ նոր օր է սկսել, բարի օր:): Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW