×


“American Music Awards”

“American Music Awards”

Լավագույն Ջեյ Լոն եւ գիրացած Քրիստինա Ագիլերան Լոս-Անջելեսում օրերս կայացած “American Music Awards” երաժշտական մրցանակաբաշխությանը  մրցանակներ ստանալու էին կրկին գնացել  առաջին մեծության “աստղերը”, հայտնի կատարողներն ու շոու-բիզնեսի ներկայացուցիչները: Կարմիր գորգին ողջ շուքով ներկայացել են Ջասթին Բիբերը, Թեյլոր Սվիֆթը, Հայդի Քլումը, Ջենիֆեր Հադսոնը, Լայոնել Ռիչին: Ելույթ են ունեցել Ջենիֆեր Լոպեսը, Քեթի Փերին, Նիքի Մինաժը, Քրիստինա Ագիլերան, “Maroon 5” խումբը եւ այլք: Ջենիֆերը այս անգամ ներկայացրել է  իր “Papi’’ հիթը, ինչպես նաեւ կատարել  հին ու սիրված  “On The Floor’’-ը: Բեմում նրան միացել է ռեփեր Փիդբուլը, որը դուետով է հանդես եկել նաեւ  Ջեյ Լոյի նախկին ամուսնու` Մարք Էնթոնիի հետ: Ի դեպ, Ջենիֆերը ճանաչվել է  տարվա լավագույն լատինաամերիկուհի կատարող: Jennifer Lopez Սիրված կատարողներից մի քանիսը չեն կարողացել ներկա գտնվել միջոցառմանը.  Ադելն առողջական խնդիրներ է ունեցել, Ռիհանան շրջագայում է համերգներով եւ Բեյոնսեն: Ռիռին եւ Բեյոնսեն ողջունել են հանդիսատեսին էկրաններից: “AMA” մրցանակաբաշխությունն առաջին անգամ տեղի է ունեցել 1970-ական թվականներին: Այն ստեղծվել է որպես երաժշտության աշխարհում ամենահեղինակավոր “Grammy’’ մրցանակաբաշխության մրցակից: Այստեղ հաղթողներին ընտրում են ոչ թե  պրոֆեսիոնալ ժյուրիի անդամներն, այլ հեռուստադիտողները: Ներկայացնում ենք մրցանակաբաշխության հաղթողների անունները` Տարվա լավագույն երգչուհի - Թեյլոր Սվիֆթ Լավագույն երգչուհի քանթրի ոճում - Թեյլոր Սվիֆթ Լավագույն երգիչ քանթրի ոճում - Blake Shelton Լավագույն ձայնասկավառակ քանթրի ոճում - Թեյլոր Սվիֆթ, “Speak Now” Լավագույն խումբ -  “Lady Antebellum” Լավագույն հիփ-հոփ արտիստ -  Նիքի Մինաժ Լավագույն ձայնասկավառակ հիփ-հոփ ոճում - Նիքի Մինաժ Pink Friday Լավագույն երգչուհի սոուլ ոճում -  Բեյոնսե Լավագույն ձայնասկավառակ սոուլ ոճում – Ռիհանա, “Loud” Լավագույն երգիչ սոուլ ոճում -  Աշեր Լավագույն փոփ-ռոք երգչուհի - Ադել Լավագույն փոփ-ռոք երգիչ -  Բրունո Մարս Լավագույն փոփ-ռոք խումբ – “Maroon 5” Լավագույն ձայնասկավառակ փոփ-ռոք ոճում -  Ադել,  “21” Տարվա բացահայտում - “Hot Chelle Rae” Լավագույն լատինաամերիկուհի երգչուհի - Ջենիֆեր Լոպես Տարվա ոգեշնչում - “Casting Crowns” Լավագույն  հասուն  կատարող - Ադել Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` Spletnik

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW