×


“Բանգլադեշ”

“Բանգլադեշ”

Իմպրովիզ հումոր` Հ1-ի եթերում Այս ամիս Հ1-ի եթերում կհայտնվի “Բանգլադեշ” իմպրովիզացիոն շոուն հայ հայտնիների մասնակցությամբ: Գլխավոր կերպարներն են Լեւոն Հարությունյանը, Խորեն Լեւոնյանը եւ Արման Սարգսյանը: Ամեն հաղորդում ունենալու է իր celebrity հյուրերը, ովքեր կհայտնվեն ոչ սովորական իրավիճակներում: "Karen “Բանգլադեշը” հումորային ծրագիր է` հիմնված միջազգային հայտնի ֆորմատի վրա, 2004 թվականից հեռարձակվում է տարբեր երկրներում, այդ թվում` Ռուսաստանում: Հաղորդման` բնակարանի նմանությամբ տաղավարը բոլոր երկրներում գրեթե նույնն է, պարզապես, օրինակ` պատին փակցված  Սիրուշոյի նկարը հայկական տաղավարի առանձնահատկություններից մեկն է:): Երեւանի Հարավ-Արեւմտյան թաղամասում` Բանգլադեշում, երկու ոչ հարազատ եղբայրներ Լեւոն Հարությունյանն ու Արման Սարգսյանն են ապրում. Արմենը մի քանի օրով էր եկել գյուղից, բայց մնացել է ընդմիշտ: Այս երկու հիմնական կերպարներին յուրաքանչյուր հաղորդման ընթացքում կմիանան հարեւան, ընկեր, սիրուհի, աղջիկ, հայր, մայր… "Levon “Ոչ ոք չգիտի` ինչ է լինելու, իմպրովիզացիա է: Դահլիճում ներկա գտնվող հանդիսատեսը պետք է հետեւի գետնին դրված էկրաններին, որովհետեւ մոդերատորի կողմից հերոսներին առաջադրվող խնդիրները երեւալու են էկրանին: Կարծում եմ` շատ հետաքրքիր, զվարճալի ու հումորային է լինելու ամեն ինչ: Փորձում ենք հումորի նոր որակ տալ”,- ասաց ռեժիսոր, Հ1-ի պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը: "Hrach Սցենարի հեղինակը Արտակ Արզումանյանն է, ով հումոր չի գրում “Բանգլադեշի”   համար. հումորը մասնակիցների իմպրովիզներն են: “Հայկական հումոր է լինելու, բայց միջազգային ֆորմատ է: Անցյալ տարի սկսեց հեռարձակվել Ռուսաստանի հանրային հեռուստատեսությամբ, այս տարի էլ Հ1-ը նախաձեռնեց: Սցենար որպես այդպիսին չկա, ընդամենը ուղղություններ եմ տալիս: Կազմակերպիչների հետ մտածում ենք՝ ինչ իրավիճակների մեջ դնենք հերոսներին, որ կարողանան ուրախ ու ծիծաղելի իմպրովիզացիաներ անել”,- ասաց Արտակ Արզումանյանը: "Artak Սցենարիստը չգիտի` ինչքան կապրի հաղորդաշարը, բայց մեծ աշխատանք են տարել, ու հուսով է` երկար կյանք կունենա. “Քանի որ իմպրովիազացիա է, վերջը չի երեւում: Դա կլինի այն ժամանակ, երբ մասնակիցները սպառվեն: Միջազգային տարբերակներում, երբ մասնակիցներն իրենց սպառում են, նրանց ուրիշներն են փոխարինում: Բայց Լեւոնն ու Արմանը այնքան մեծ պոտենցիալ ունեն, որ դեռ նման պլաններ չկան”: “Բանգլադեշում տան գները ոնց են թանկանալու…” " “Բանգլադեշի” գլխավոր հերոս Լեւոն Հարությունյանն իր նոր` Անդրանիկի 3 հասցեում գտնվող բնակարանի կահավորանքը շատ է հավանել: “Մինչեւ հիմա վարձով եմ մնում, իմ տնից լավն է:) : Չգիտեմ` ինչ է լինելու, ընթացքում խնդիրները տալու են: Հուսով եմ` սրանից լավ բան կստացվի, իսկ եթե` ոչ, նախապես ներող եղեք, իսկ եթե ստացվի, տեսեք` ինչ եք անում, եթե ձեռքներդ փող կա... Այ հեն ա ախպերս, որ հեչ հույս չի ներշնչում: Ինչքան գիտեմ, գյուղից է եկել, բայց հեչ գյուղացու տեսք չունի: Երեւի գյուղի ինտելեգենցիայից է ու ուսուցիչ կլինի, որ եկել է վերապատրաստման: Պատկերացնու՞մ ես` այս հաղորդումից հետո Բանգլադեշում տան գները ոնց են թանկանալու”,- ասաց Լեւոն Հարությունյանը: “Այո, աղջիկ ջան, Կնդլո գյուղից եմ եկել, հավերժ մնալու եմ Լեւոնի տանը, թեեւ ասել եմ, որ մի շաբաթ եմ մնալու: Այս ամենը շատ է դուր գալիս, շորերս` ամենաշատը”,- “անկեղծացավ” նախկին «32 ատամ»-ցի Արման Սարգսյանը: Խորեն Լեւոնյանը “Բանգլադեշի” մոդերատոր-հաղորդավարն է: Լեւոն Հարությունյանն էլ կատակեց կամ ոչ, որ Խորենի համար է եկել:) : “Պետք է խնդիրներ տամ, որ մեր արտիստներն իրականացնեն իմպրովիզացիայի տեսքով: Եթե տեսնեմ` Լեւոնը էլ չի կարողանում (Լեւոնը կողքին էր), չէ, Արմանը չի կարողանում, իմ կողմից խնդիրներ կտամ, բայց հիմնականում սցենարով ենք աշխատելու: Սցենարին էլ նոր եմ ծանոթացել, այս հաղորդման մեջ ձկնորսության եմ ուղարկելու”: "Khoren Լեւոնի եւ Արմանի տունը առաջինը “շնորհավորեցին” երգչուհի Շուշան Պետրոսյանն ու մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը: Թեման` ձկնորսություն, Կարեն Գիլոյանը ձկնորսի դերում է, Շուշան Պետրոսյանն էլ բնապահպանական տեսչությունից է, որսագողերին է հայտնաբերում: Կարեն Գիլոյանը նախքան նկարահանումներն ասաց, որ մութ սենյակում է հայտնվել. “Չգիտեմ` ինչ է կատարվելու: Ճիշտ է, առաջինի էֆեկտը լավն է լինում, բայց առաջինի գործը ամենադժվարն է միշտ: Հետո մյուսները քեզ կնայեն ու քո սխալների վրա կսովորեն”: Թեման ձկնորսությունն է, ձուկ որսալն էլ Գիլոյանի տարերքն է. “Ախալքալաք գնալու ճանապարհին փոքր գետ կա, ամեն անգամ ձուկ եմ բռնում, հետո նոր ճանապարհս շարունակում: Եղել է, որ լավ ձկներ եմ բռնել. ես լավ ձկնորս եմ”,- ասաց Կարեն Գիլոյանը: "Karen Նախկին “32 ատամ”-ցի Արման Գեւորգյանը եւս ցուցադրելու է իր “շնորհքը” . հաղորդումներից մեկի հյուրն է լինելու: “Մեծ հույսեր, մեծ ակնկալիքներ ունեմ, ու ներքին ձայնս հուշում է, որ շատ հետաքրքիր, բովանդակալից, հումորով լի շոու է լինելու: Հայկական մյուս հումորային ծրագրերից տարբերվում է, մի քիչ այլ ֆորմատի է. տեղում հերոսների ականջներին հուշվում է` ինչ պետք է անեն”,- ասաց Արման Գեւորգյանը: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին