×


“Beeline Extreme 2011”

“Beeline Extreme 2011”

“Jeep Trial”-ի առաջատարները Վրաստանն ու Հայաստանն են:) BRAVO.am-ն իր ընթերցողներին արդեն պատմել է հուլիսի  24-ին կայանալիք “Beeline Extreme 2011” կամ  “Jeep Trial 2011” միջազգային բաց առաջնության մասին, որն այլեւս իրականություն է:): Հայաստանյան  “4×4 Off Road” ակումբի կազմակերպած “jeep trial” տեսակի մրցույթը  նախապես ծրագրված էր անցկացնել Հայաստանի, Վրաստանի, Իրանի եւ Թուրքիայի մասնակիցների միջեւ, սակայն  վրացական սահմանում ունեցած բեռնափոխադրման որոշ խնդիրների պատճառով  թուրք մասնակիցները ուշացան`  չկարողանալով  ապահովել  իրենց ներկայությունը: Jeep Trial 2011 “Beeline Extreme 2011”-ի փորձնական առաջին պտույտը կատարեցին «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն եւ մրցույթի կազմակերպիչ, հայաստանյան “4×4 Off Road” ակումբի տնօրեն Արտաշես Ստեփանյանը: “Ժամանակին ես էլ եմ զբաղվել այս սպորտաձեւով: Այն մեծ ադրենալին է տալիս, էքստրիմի սիրահարների համար ժամանցի յուրահատուկ ձեւ է:  Մեր ընկերությունը ողջունում է նման միջոցառումների կազմակերպումն ու կոչ անում ավելի ակտիվ լինել. պատահական չէ, որ փորձնական  պտույտին ես էլ մասնակցեցի:)”,- BRAVO.am-ին ասաց Իգոր Կլիմկոն: Jeep Trial 2011 Առաջինը մրցեցին սիրողական ոճում հանդես եկողները, ովքեր 2 րոպեում պետք է հաղթահարեին արհեստական խոչընդոտներով ճանապարհն ու ուղղաձիգ բարձրունքները: Նշագծերին դիպչելու դեպքում մասնակցի հաշվին “շտրաֆներ” էին գրանցվում, ինչի արդյունքում յուրաքանչյուր  “շտրաֆի” համար օգտագործված ժամանակին գումարվում էր 10 վայրկյան: “Jeep trial”-ի  սիրողական  ոճում առաջատար դարձավ  Վրաստանից ժամանած Դավիթ Մամուկաշվիլին: “Վրաստանում հաճախ են նման մրցումներ կազմակերպվում, որոնց մեծ մասին ես մասնակցում եմ: Սա ինձ համար սիրելի զբաղմունք է:  Հայաստանում երկրորդ անգամ եմ, շատ լավ է կազմակերպված, շատ ուրախ եմ իմ գրանցած արդյունքի համար”,-մեզ հետ զրույցում ասաց վրացի մասնակիցը: Այս ոճում երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրին հայերը` Ռաֆիկ Քարամյանը եւ Ստյոպա Ստեփանյանը: Artashes Stepanyan Պրոֆեսիոնալ ոճում առաջատարը կրկին Վրաստանը ներկայացնող Թեյմուրատ Շերգեյաշվիլին է,  իսկ երկրորդ եւ երրորդ տեղերում են հայաստանցի մասնակիցներ Արտակ Ղազարյանն ու  Բաղշիր Ստեփանյանը: Այս տարի  “Jeep trial”-ն առաջին անգամ ուներ նաեւ կվադրացիկլի մրցում. առաջատար դարձավ Հայաստանի մասնակից Էդուարդ Գայֆաջյանը, իսկ երկրորդ  տեղում է Մհեր Գրիգորյանը: Լավ վարելու համար հատուկ մրցանակի արժանացավ Դավիթ Թումանյանը: “Մրցույթը բավական հաջող է ընթանում,  լավ արդյունքներ ենք գրանցում:  Կարծում եմ, որ պետք է Հայաստանում այս սպորտաձեւը զարգանա :)”,- BRAVO.am-ին ասաց  “Beeline Extreme 2011”-ի գլխավոր մրցավար Եգոր Գլումովը: Տեսանելի արդյունքներ չգրանցեցին Իրանից ժամանած մասնակիցները: Նազիբը Երեւանում առաջին անգամ է, հանդես էր գալիս սիրողական ոճում: Մեզ հետ զրույցում նա պատմեց,  որ Իրանում ավտոմրցումների շատ է մասնակցել. “Սիրում եմ էքստրեմալ սպորտը: Այստեղ կարեւորը մասնակցությունն է”: “Jeep trial”-ն ուղեկցվեց տարբեր ոճի ու ժանրի երաժշտությամբ: Միջոցառման ընթացքում դիջեյական վահանակի մետ էր Միհրան Գրիգորյանը, ով սեթերի ընտրության հարցում ազատ է եղել. “Ընտրել եմ այնպիսի գործեր, որ բոլորին հասանելի լինեն: Հիմա  հաճույքով եմ միացնելու “The Beautified Project”-ի “Butterfly” երգը, որն իմ կարծիքով` ներկաների մեծ մասին դուր կգա»: Փորձը փորձանք բերեց Կվարդացիկլի փորձնական պտույտի ժամանակ վթարի ենթարկվեց  Դավիթ Մարտիրոսյանը, ում տեղափոխեցին հիվանդանոց: Ինչպես տեղեկացանք մրցույթի կազմակերպիչ Արտաշես Ստեփանյանից, տուժածի վիճակը կայուն է. նրան սպասվում է վիրահատություն ուսամկանի հատվածում:  Մրցույթի կանոնների եւ մասնակցի` նախապես  ստորագրած պայմանագրի համաձայն, կազմակերպիչները կատարվածի համար պատասխանատվություն չեն կրում: Նշենք, որ նման մրցույթ Հայաստանում կազմակերպվեց երկրորդ  անգամ: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն  Անտոնյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին