×


“Bull\'s pull”

“Bull\'s pull”

“Քաշենք միասին” Bravo.am-ը ձեզ արդեն պատմել է երեքակնանի հեծանիվներով, սամոկատներով, աէրոբիկայի գնդակներով ուսանողական խաղ-մրցույթների մասին: Ապրիլի 21-ին էլ կազմակերպիչները Երեւանի պետական Տնտեսագիտական համալսարանի բակում պարաններով խաղ էին կազմակերպել ուսանողների համար: “Քաշենք միասին” “Bull's pull” (ցլերի ձգում) կոչվող մրցույթին մասնակցում էին երեքական մասնակիցներով 8 թիմեր, որոնք տեղում իրենց թիմի անունն էին ընտրում ու անցնում պարանային ձգումներին: Եզրափակչում հայտնվեցին “Ջավախք” եւ “Գանձա” թիմերը: Հաղթեց “Գանձա”-ն, որպես մրցանակ էլ բոուլինգ խաղալու    հնարավորություն ստացավ: Մասնակիցները մրցում էին Ինգա եւ Անուշ Արշակյանների “Մենք ենք, մեր սարերը” երգի տակ Խաղի կազմակերպիչ ուսանողները փորձում են իրենց բուհերի առօրյան հետաքրքիր դարձնել: Կազմակերպիչներից Վարդգեսը նշեց, որ ուսանողներին նախապես չեն տեղեկացրել մրցույթի մասին. “Երկար դասամիջոցների ընթացքում ուսանողությունը դուրսն է լինում, ուզում ենք, որ ավելի հետաքրքիր ժամանակ անցկացնեն: Մտածում ենք էնպիսի խաղեր անել, որ նորություն լինի ուսանողների համար ու չկրկնվի”: “Bulls pull” (ցլերի ձգում) կոչվող մրցույթը “Bull's pull” խորագիրը տեղում ստացավ “Քաշենք միասին” հայկական անվանումը, նաեւ հնչեց Ինգա եւ Անուշ Արշակյանների “Մենք ենք, մեր սարերը” երգը, որը պարբերաբար ոգեւորում էր իրենց ուժերը փորձող տղաներին: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Միքայել Մարտիրոսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW