×


“Coldplay”

“Coldplay”

Յուրաքանչյուր արցունք ջրվեժ է “Coldplay” բրիտանական ռոք-խումբը “Every Teardrop is a Waterfall’’ երգի հիման վրա նոր տեսահոլովակ է ներկայացրել: Երգի անվանումը թարգմանաբար նշանակում է` “Յուրաքանչյուր արցունք ջրվեժ է”: Սա առաջին սինգլն է խմբի հինգերորդ ալբոմից, որն, ի դեպ, դեռեւս անանուն է: Խումբը պլանավորում է թողարկել ձայնասկավառակն աշնանը: “Coldplay” Տեսահոլովակի աշխատանքներից բացի, “Coldplay”-ը նաեւ հասցնում է համերգներով հանդես գալ: Ռոքերներն ելույթ են ունեցել “Գլասթոնբեր 2011” հայտնի փառատոնի շրջանակներում: Խմբի վոկալիստ Քրիս Մարտինն իր` Twitter-ի էջում գրել է. “Հեքիաթային գիշեր էր: Հիասքանչ, երջանիկ երազ:)”: Ներկայացնում ենք նոր տեսահոլովակը: Ցանկության դեպքում BRAVO.am-ի հետ կիսիր կարծիքդ ;) : Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` www.spletnik.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW