×


“Comedy Club Production”

“Comedy Club Production”

Ընկերությունը չինական շուկա է դուրս գալիս “Comedy Club Production”-ը, որի շնորհիվ 2005 թվականից Ռուսաստանում հայտնվեց հումորի նոր տեսակ stand-up comedy ժանրում, չինական շուկա է դուրս գալիս: Ընկերությունը մտադիր է փոխանցել իր հաղորդումների ձեւաչափը, ինչպես նաեւ չինացի գործընկերներին սովորեցնել մի քանի տարվա ընթացքում ինքնուրույն արտադրել հումորային որակյալ կոնտենտ: Չնայած, որ CCP-ի հետաքրքրությունների կենտրոնում Չինաստանն է, այն կշարունակի ընդլայնվել նաեւ Ռուսաստանում: Artur Janibekyan “Խոսքը “Comedy Club Production” բիզնեսի մեխանիզմը Չինաստան ներմուծելու մասին է”,- ասել է Արթուր Ջանիբեկյանը РБК Daily-ի թղթակցին: “Քոմեդի Քլաբ Փրոդաքշն”-ի հիմնադիր, հիմնական սեփականատեր եւ գլխավոր պրոդյուսերը կարծում է` հետխորհրդային երկրներում, մասնավորապես` Ռուսաստանում արտադրվող հումորը կընդունվի չինական լսարանի կողմից. “2005 թվականից հետո հումորային այդ ավանդույթը մեր կողմից հայտարարվեց որպես առավել վառ, հանդուգն եւ նորաձեւ միտում հումորի ոլորտում: Չինացի ներդրողներն էլ այն շատ հետաքրքիր համարեցին, որն էլ մեծ գործարքի հիմք հանդիսացավ”: Artur Janibekyan Կնքված պայմանագրի համաձայն` “Comedy Club Production”-ի իրականացրած “Comedy Club”, “Comedy Club Woman”, “Наша Russia” եւ մնացած բոլոր ֆորմատները անցնում են Չինաստանին: “Հետագայում հենց չինացի գործընկերները կսկսեն աշխատել այդ արտադրանքների վրա` ձեռքի տակ ունենալով փորձված ձեւաչափ: Նրանք կվերապատրաստվեն Ռուսաստանում, հետո կօգնեն ադապտացնել մեր բիզնեսի մոդելն ու արտադրանքը արդեն տեղում` Չինաստանում”,- նշել է Արթուր Ջանիբեկյանը: Չինաստանում առկա գրաքննությանն անդրադառնալով` նա ասել է` “Comedy Club Production”-ը չի պլանավորում խախտել իշխանությունների պահանջները. “Չէ՟ որ Ռուսաստանում եւս մեր ծրագրերը երբեք չեն շոշափել քաղաքական կամ գաղափարական որեւէ սուր հարցեր”: “Comedy Club Production”-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերում չինացի ներդրողների ներդրումների վերջնական գինը դեռ հստակեցվում է, սակայն, ըստ Արթուր Ջանիբեկյանի, այն տատանվում է 1.1-ից 1.4 միլիարդ դոլարի սահմաններում: Ընկերության հիմնադիրը նշեց, որ գումարը բաշխվելու է հետեւյալ ոլորտներում. “Հոնկոնգում, Շանհայում եւ Պեկինում նախատեսվում է նկարահանման հարթակների եւ ստուդիայի ստեղծում, մոտ տասը քաղաքում ռեգիոնալ ներկայացուցչությունների ստեղծում, ինչպես նաեւ Չինաստանում վիդեո-հոսթինգի բազայի վրա ինտերնետ-պորտալների ստեղծում եւ զարգացում”: “Comedy Club Production” Ռուսաստանում Արթուր Ջանիբեկյանի բիզնեսը ինչքա՟ն է գնահատվում, “Comedy Club Production”-ի հիմնադիրը չի նշում. “Միայն կարող եմ ասել, որ շրջանառությունը 2010 թվականին կազմել է 140 մլն դոլար”: “Ռուսաստանյան լսարանին չենք լքում, ուղղակի որոշ ժամանակով մեր ուժերը ուղղում ենք դեպի Չինաստան”,- ասել է Արթուր Ջանիբեկյանը եւ հավելել. ““Comedy Club Production”-ի հիմքի վրա խոշոր եւ հզոր մեդիաընկերություն ստեղծելու ուղու վրա ենք եւ պատրաստ աշխատել բոլոր այն ընկերությունների եւ հեռուստաալիքների հետ, որոնց հետ համագործակցությունը մեր բիզնեսի ընդլայնման համար հնարավորություններ կստեղծի”: “Comedy Club Production”-ը դիտարկում է ռուսական СТС, РЕН, “Առաջին” եւ այլ հեռուստաընկերությունների` 18-ից 45 տարեկան լսարանի համար ծրագրեր արտադրող ընկերությունների բաժնետոմսեր գնել: Արթուր Ջանիբեկյանը նշում է` ներկայում մի քանի ընկերությունների հետ բանակցությունների մեջ են. “Մասնավորապես, հնարավոր են ներդրումներ “Гудсторимедиа” ընկերությունում, որը ТНТ-ի համար արտադրում է “Реальные пацаны” սերիալը, ինչպես նաեւ ադապտացրել է СТС հեռուստաալիքով հեռարձակվող “Воронины” սիթքոմը”: Պատրաստեց Լիլիթ Բաբայանը Աղբյուրը` РБК Daily

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW