Հրեշտակ ”աստղերն” ու նեղացած Անդրեն
Երիտասարդների եւ սիրո բարեխոս Սուրբ Սարգիսը այս տարի մեզ կայցելի փետրվարի 19-ին: Սիրո տոնին է նվիրված լինելու նաեւ “Face Control” ծրագրի վերոնշյալ օրվա թողարկումը: Նկարահանումներն իրականացնելու համար երեկ “Kami”-ն կարմիր սրտիկներով էր զարդարված, ակումբում թեւավոր հրեշտակներ էին շրջում:):
Սյուզիին, Մարիաննային, Աստղիկ Սաֆարյանին, Rippi-ին, Սոնա Շահգելդյանին, Հասմիկ Ղարիբյանին` “կարգին աղջկան”:), Էրիկին սիրային փորձությունների էր ենթարկում Տիգրան Հարությունյանը: “Արարատյան Հայրապետական թեմի եւ “Երեւան” հեռուստաընկերության հետ որոշեցինք հերթական “Face Control”-ը սիրո տոնի վերածել, որը կկրի սպիտակ գույնը, հրեշտակային կլինի”,- ասաց հեռուստաընկերության պրոդյուսերը:
“Թող ջահելները ուրախանան”
Հրեշտակի թեւերով Տիգրանը երիտասարդներին մի կարեւոր բան է ուզում հասկացնել:): “Բոլորը ֆիքսել ու նշում են Վալենտինը: Թող Սուրբ Սարգիսն էլ լինի, որ հասկանան` մենք էլ կարող ենք սրտիկներով, նման ամեն ինչով դիմավորել այդ տոնը: Օրացույցի վրա կարմիրով նշված օրերը ինչքան շատ լինեն, այնքան լավ. թող ջահելները ուրախանան”,- նշեց հաղորդավարը:
Երեկոն իր երգով բացեց երգչուհի Սյուզի Մելիքյանը: Սիրահարներին երջանկություն մաղթեց Rippi-ն: Երգիչ, երգչուհիներին վիճակահանությամբ բաժին հասած փորձությունները հունարեն լեզվով էին գրված: “Որոշեցի, որ սիրո լեզուն պետք է հունարենը լինի: Ես մորական կողմով հույն եմ, հորական կողմս էլ Հոկտեմբերյանն է:)”,- ասաց Տիգրան Հարությունյանը:
Երգիչներին հեքիաթ էին պատմում, իսկ Անդրեն չսպասեց :)
“Մի դավաճանեք միմյանց”: Երկու սեռերին Հասմիկ Ղարիբյանի ասելիքը սա է: «Կարգին աղջկա» սիրո գործակիցը պարզելու համար նրան «կիս-մյաու» փորձությանը ենթարկեցին: Հասմիկը չցանկացավ` որեւէ մեկն իրեն մոտենա:):
Սիրո հեքիաթ պատմեցին Մարիաննա Հովհաննիսյանին: Հրեշտակը պարզեց` երգչուհու սիրո գործակիցը 97 տոկոս է: Սյուզին հանուն սիրո ակումբում ներկա գտնվող հյուրերից ստորագրություն վերցրեց, հետո էլ Վահեի հետ “Sin Ti” ստեղծագործությունը կատարեց:
Աստղիկ Սաֆարյանը աղի բլիթի խորհրդին չի հավատում, բայց մի անգամ հետաքրքիր երազ է տեսել: “Գեղեցիկ երեկո էր, ռեստորանում ոսկե ձկնիկ պատվիրեցինք... Շատ մոդեռն երազ էր. երիտասարդը պլաստիկ տարաներով ջուրը գնեց ու ինձ բերեց: Դեռ չեմ հանդիպել նրան, երեւի հայ էր:)”,- պատմեց երգչուհին:
Ակումբում սեւ հրեշտակ էլ էր շրջում, երեկոյի վերջում դիջեյ Սերժոն սաքսաֆոնահարի հետ հանդես եկավ: Բոլորն էլ, կարծես, իրենց շատ լավ էին զգում, բացի Անդրեից, ով, չսպասելով իր հերթին, լքեց ակումբը: “Անդրեն նեղացավ, գնաց: Նա էլ էր մասնակցելու նկարահանումներին, ուղղակի տեխնիկական թերություններ տեղի ունեցան, ձգձգվեցին նկարահանումները, ինքն էլ չսպասեց, գնաց”,- ասաց Տիգրանը:
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/


×
14,123






