×


“Femida party”

“Femida party”

Պարուհիներին էրոտիկայի համար չդատեցին:) Դատական ու բանկային ոլորտների աշխատակիցներն իրենց հանգստյան երեկոն անց են կացրել “Femida party”-ի ընթացքում պարելով ու լիցքաթափվելով: Միջոցառման անվանումը պայմանավորված էր հին հունական առասպելաբանության մեջ արդարադատության աստվածուհու անունով: Ֆեմիդան, իր ձեռքում պահելով արդարադատության կշեռքը, որոշել է մարդկանց ճակատագրերը՝ կախված կյանքի ընթացքում նրանց կատարած մահացու մեղքերի քանակից: Փարթիին կշեռքներ չկային, մարդկանց մեղքերն էլ չէին կշռվում ու չափվում, ներկաներն էլ իրենց սրտի ուզածի չափ ազատ էին զգում:): “Femida party” “Femida” փարթիի առաջին մասում երգեցին սկսնակ կատարողներ Chach-ը, Կամչատկայից ժամանած ռեփեր Moshaylife-ը, Ջեմման, ռեփեր Նարեկը, 15-ամյա Լիլիթն էլ պարեց հիփ-հոփ: Նա, ի դեպ, “Դիսկո պարողը” մրցույթում արժանացել է առաջին մրցանակի՝ առանց ընդմիջման պարելով 46 ժամ:): Դիջեյական վահանակի մոտ էին դիջեյներ Viro-ն, Drive-ը, GooFF-ը եւ 4Beat-ը, ովքեր հնչեցրին լատինո, հաուս, հիփ-հոփ, ինչպես նաեւ արեւելյան երաժշտություն, որի  ներքո պորտապար պարեց հատուկ հրավիրված պարուհին: Ի դեպ, երեկոյի ընթացքում Հրայր Կարապետյանի ջութակի նվագակցությամբ պարեցին նաեւ “go-go” պարուհիները: “Femida party” “Գիզա”-ում կայացած փարթիի կազմակերպիչները “ARTandSHOW” ընկերությունն ու “Դատական ծառայողների միություն” կազմակերպությունն էին: Երեկոյի ընթացքում Սաշա Գրիգորյանը անց էր կացնում պարային խաղեր ու մրցույթներ, ակումբասերները, կարծես, իրենց լավ էին զգում, պարահարթակը էլ լի էր պարողներով:): Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW