×


Լանա Խաչատրյան

“Sanctus”

Քառյակի ելույթը Գաֆեսճյան կենտրոնում Գաֆեսճյան արվեստի կենտրոնի Հատուկ միջոցառումների սրահում հուլիսից սկսած դասական երաժշտության հնչյուններն ավելի հաճախ կարելի է լսել: Յուրաքանչյուր չորեքշաբթի այստեղ դասական երաժշտության համերգաշարն է: Հուլիսի 28-ին ելույթ ունեցավ “Սանկտուս” վոկալային քառյակը: Համերգային ծրագրի առաջին մասում երաժիշտները կատարեցին Կոմիտասի ստեղծագործություններից մի քանիսը` “Առավոտ լուսաբեր”, “Յար ջան արի”, “Առնեմ երթամ իմ յարը”, “Երեւան բաղ եմ արել”, “Շողեր ջան”, Նարեկացու “Հավուն, Հավուն”-ը, իսկ երկրորդ մասում երգեցին այլազգի կոմպոզիտորների` Վերդիի, Վասկսի եւ այլոց գործեր: Երեկոյի հյուրն էր սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցը: “Սանկտուս”-ը համերգը եզրափակեց քառյակի համանուն երգով: “Sanctus” վոկալային քառյակը ստեղծվել է 2004-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնի հանրային կապերի ու մարքեթինգի տնօրեն Աննա Սիմոնյանը Bravo.am-ի հետ զրույցում նշեց, որ դասական համերգաշարը շարունակվելու է օգոստոս ամսին եւս, գուցե նաեւ աշնանը. “Չորեքշաբթի օրերին այնքան էլ շատ մշակութային միջոցառումներ չեն լինում Երեւանում: Մարդիկ կարող են այդ երեկոները մեզ մոտ անցկացնել` ունկնդրելով դասական ու հոգեւոր երաժշտություն: Դասական համերգների դեպքում այնքան էլ կարեւոր չէ հանդիսականի քանակը, կարեւորը որակն է: “Սանկտուս”-ի համերգը յուրահատուկ է նրանով, որ հանդիսատեսը լսում է հոգեւոր երաժշտություն, նաեւ արեւմտյան դասական երաժշտության հայտնի գործերը”: Համերգային  ծրագրի առաջին մասում երաժիշտները կատարեցին Կոմիտասի ստեղծագործություններից մի քանիսը “Sanctus” վոկալային քառյակը ստեղծվել է 2004-ին: Մի շարք դասական փառատոնների է մասնակցել, գերմանական մի փառատոնից վերադարձել արծաթե մեդալով: “Սանկտուս”-ի երգացանկում կան հայկական միջնադարյան, եվրոպական վերածննդի, հոգեւոր, աշխարհիկ երաժշտությունից մինչեւ ժամանակակից կոմպոզիտորների գործեր: Քառյակի գեղարվեստական ղեկավարը Ռադիկ Մելիքյանն է, խմբի անդամներն են` Հենրիետա Հարությունովա` սոպրանո, Նարինե Ոսկանյան` ալտ, Էդգար Վարոսյան` տենոր, Վահագն Բաբլոյան` բաս: “Սանկտուս” վոկալային քառյակը “Սանկտուս”-ը հասցրել է հյուրախաղերով մեկնել Շվեյցարիա, Գերմանիա, Կանադա, Սիրիա, Իրան ու այլ երկրներ: 2007 թվին էլ  “Yerevan Productions”-ի աջակցությամբ  թողարկել է առաջին ձայնասկավառակը: Տեքստը եւ լուսանկարները` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին