Վերամիավորված խումբը հանդես կգա համերգներով:)
Դե ինչ, կարծես թե եկավ այն երկար սպասված պահը, երբ “System of a Down” խմբի երկրպագուները կարող են ցնծալ, ուրախանալ, նույնիսկ գոռալ ու թռչկոտել :) :
Ֆրանսիական RTL2 “Pop Rock Station” նախագծի հաղորդավար Ֆրենսիս Զեգուտը գրել է իր բլոգում, որ աշխարհահռչակ խումբն առաջին անգամ վերամիավորված կազմով համերգ կունենա Փարիզի “Օմնիսպորտ դը Բերսի” պալատում 2011 թվականի հունիսի 6-ին, ինչը կազդարարի համերգների սկիզբը ողջ Եվրոպայում:
2010թ. օգոստոսին “The Pulse of the Radio”-ի հետ հարցազրույցում խմբի վոկալիստ Սերժ Թանգյանը հայտնել էր. «Մեր խմբի բաս կիթառահար Շավո Օդադջյանի հարսանիքին ներկա էինք բոլորս, ու հասկացանք, որ ընկերներ ենք, ոչինչ չի փոխվել, մենք ունենք շատ առաջարկներ ու կքննարկենք դրանք: Իսկ երբ միասին ինչ-որ բան անելու լինենք, վստահ եղեք, այդ մասին բոլորը կիմանան:)”:
Իսկ Շավոն իր հերթին ասել էր, որ խումբը կմիավորվի, երբ տղաները նույն կրակը ունենան աչքերում, ինչ ամենասկզբում` “System of a Down”-ի կազմավորման ժամանակ:
Հիշեցնենք, որ խումբը ընդհատեց ելույթները 2006 թ-ին, եւ տղաները սկսեցին զբաղվել անհատական նախագծերով: Մնում է հուսալ ու հավատալ, որ մի գեղեցիկ օր “System of a Down”-ը համերգով հանդես կգա նաեւ Երեւանում:):
Պատրաստեց` Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` www.roadrunnerrecords.com


×
4,705






