Հրապարակվել է խմբի շրջագայությունների ժամանակացույցը:)
“System of a Down”-ի բոլոր երկրպագուները առանց բացառության արդեն երազում են ներկա գտնվել սիրելի խմբի համերգներին` վերամիավորվելուց հետո: Եվ ահա, մարտի 1-ին խմբի պաշտոնական կայքում հայտնվել է “System of a Down”-ի շրջագայությունների ժամանակացույցը :):
“Մենք ուրախ ենք հայտարարել Հյուսիսային Ամերիկայում կայանալիք համերգների հերթականությունը` ամռանը Եվրոպայում շրջագայությունները սկսելուց առաջ: Ի դեպ, “Gogol Bordello” գնչուական փանկ բենդը կմիանա մեզ, որպես հատուկ հրավիրված հյուր”,- ասվում է խմբի պաշտոնական կայքում:
Համերգները կմեկնարկեն կանադական Էդմոնթոնում, այնուհետեւ խումբը ելույթ կունենա Վանկուվերում, Սիեթլում, Լաս Վեգասում եւ Հյուսիսային Ամերիկայի մի շարք այլ քաղաքներում:
Եվրոպական շրջագայությունները կսկսեն հունիսից Միլանում: Իսկ հունիսի 21-ին “System of a Down”-ը ելույթ կունենա Մոսկվայում :):
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը`www.systemofadown.com


×
4,923






