Խումբը “պատվերով համերգներ” կունենա :)
Մենք արդեն պատմել ենք, որ “System of a Down” խումբը 5-ամյա ստեղծագործական դադարից հետո վերսկսում է համատեղ համերգային արշավը: Եվ այսպես, խումբը անակնկալ է պատրաստել իր երկրպագուների համար: Ռոքերները հայտարարել են լավագույն սեթլիսթի մրցույթ. երկրպագուները կարող են ընտրել համերգին ներկայացվող երգերի ցանկը:):
Ցանկացողները կարող են լրացնել հատուկ ձեւաչափը խմբի պաշտոնական էջում` http://www.systemofadown.com/yoursetlist/ru/, այնուհետեւ “System of a Down”-ը ցանկից կընտրի 6 երգ եւ կկատարի համերգների ընթացքում:
Բայց սա դեռ ամենը չէ: Լավագույն սեթլիսթ կազմողները կստանան սիրելի խմբի համերգի 2-ական տոմս եւ խմբի անդամների ստորագրությունները :):
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` www.lenta.ru


×
4,195






