×


“System of a Down”

“System of a Down”

Խումբը վերադառնում է:) Վերջապես եկավ երկար սպասված պահը` “System of a Down” խումբը վերադառնում է::) Անցան այդ երկարաձիգ 4 տարիները, որոնց ընթացքում խմբի անդամները զբաղվում էին իրենց անհատական նախագծերով եւ ոչինչ չէին ասում վերամիավորվելու մասին: SOAD Bravo.am-ն արդեն պատմել է ձեզ խմբի հնարավոր վերամիավորման մասին, բայց այսօր “System of a Down”-ի պաշտոնական կայքում տեղադրվել է ուղերձ երկրպագուներին. «Ողջունում ենք բոլորիդ ու ուրախությամբ հայտնում, որ “System”-ը մի քանի համերգներով հանդես կգա 2011 թվականին: Մենք ուզում ենք շնորհակալություն հայտնենք ձեզ հավատարմության եւ աջակցության համար: Կոնկրետ որեւէ նախագիծ չունենք, ուզում ենք համերգներով հանդես գալ ու նվագել ձեզ` մեր հրաշալի երկրպագուների համար»: SOAD Ի դեպ, կայքում արդեն նշված են համերգների վայրերը եւ կոնկրետ ժամկետները: Այսպիսով, “System of a Down” խմբի առաջին համերգը վերամիավորվելուց հետո տեղի կունենա 2011 թվականի հունիսի 2-ին Իտալիայի Միլան քաղաքում: Այնուհետեւ համերգները կլինեն Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Միացյալ Թագավորությունում, Ավստրիայում, Շվեդիայում ու Ֆինլանդիայում: Ընդհանուր առմամբ արդեն պլանավորված են 10 համերգներ, սակայն համոզված ենք, որ առաջիկա օրերին ցուցակը կհամալրվի: Դե ինչ, հայ երկրպագուներին մնում է շարունակել սպասել եւ փայփայել մեր հայրենակիցներին օրերից մեկ օր Երեւանում համերգով տեսնելու երազանքը:): Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` www.systemofadown.com/

Կարդալ ավելին

Quality Sign BW