Ռոբի Վիլյամսը եւ “Take That”-ը կրկին միասին են
15 տարի պահանջվեց “Take That” խմբի երկրպագուներից, որպեսզի նորից տեսնեն իրենց կուռքերին վերամիավորված: Խմբին է միացել նաեւ նախկին անդամ, աշխարհահռչակ երգիչ Ռոբի Վիլյամսը: “Take That”-ը հայտարարել է, որ արդեն ավարտել է նոր ձայնասկավառակի ձայնագրությունը, որի անվանումը դեռեւս անհայտ է: Երգերի հեղինակները հենց խմբի անդամներն են, իսկ նոր ձայնասկավառակը լույս կտեսնի այս տարվա նոյեմբերին:
«Ես այնքան եմ հուզվում, երբ 5 տղաներով նորից հավաքվում ենք ձայնագրման ստուդիայում, կարծես տուն եմ վերադարձել»,- պատմում է Ռոբի Վիլյամսը:
Բայց բացի հուզմունքից, կարոտից եւ ընկերությունից, եւս ոչ պակաս կարեւոր փաստ է վերամիավորել խմբի անդամներին:): Տղաներից յուրաքանչյուրը կարող է մոտավորապես 16 մլն ԱՄՆ դոլար աշխատել:
Խմբի կազմը հետեւյալն է`Գարի Բարլոու, Հովարդ Դոնալդ, Ջեյսոն Օրանջ, Մարք Օուեն եւ Ռոբի Վիլյամս: Ի դեպ, խմբի անդամները ասում են, որ մեկ տարով են միավորվել:
Հիշեցնենք, որ խումբը ստեղծվել է 1990 թվականին, իսկ կազմալուծվել 5 տարի անց` Գարի Բարլոուի եւ Ռոբի Վիլյամսի միջեւ առաջացած տարաձայնությունների պատճառով:
Bravo.am – ը վերամիավորված խմբին առանց կոնֆլիկտների ստեղծագործական ուղի է մաղթում` հույս ունենալով, որ գործունեության 1 տարին 100-ի կվերածվի: :)
Աղբյուրը` www.dailymail.co.uk
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/


×
3,077






