×


“VIDIVAN”

“VIDIVAN”

Երեւանում բացվել է հերթական բրենդային խանութը Միայն տղամարդկանց համար նախատեսված հագուստի “VIDIVAN” բրենդը այսուհետ պաշտոնապես ներկայացված է նաեւ Երեւանում: Խանութ-սրահի բացումն ու կարմիր ժապավենի կտրման հանդիսավոր արարողությունը սեպտեմբերի 29-ին էր: “Վիդիվան”-ը փնտրեք Բաղրամյան պողոտայի սկզբնամասում:): “VIDIVAN” Բրենդի հայաստանյան ներկայացուցչությունը տեղեկացնում է` “VIDIVAN”-ը անգլիական բրենդ է, արտադրությունը Ուկրաինայում է. “Ապրանքանիշը 15 տարեկան է, առաջարկում է տղամարդկանց դասական եւ ամենօրյա հագուստ: Կարեւոր է, որ երեւանյան խանութ-սրահը կենտրոնում է գտնվում ու դիզայնով համապատասխանում միջազգային ստանդարտներին”: “VIDIVAN”-ի նոր հավաքածուները միաժամանակ կհայտնվեն նաեւ  Երեւանում գտնվող խանութ-սրահում: Ներկայումս կարող եք գնահատել “Աշուն-Ձմեռ-2010”-ը: Բրենդը նախատեսված է միջին եւ միջին-բարձր ֆինանսական կարողություններ ունեցողների համար: “VIDIVAN” “Վիդիվան”-ի խորհրդատու-վաճառողներից Նաիրա Կարապետյանը ոճայիններին “հագուկապով” էլ ավելի տարբերվելու համար խորհուրդ է տալիս նորաբաց խանութն այցելել. “Հագուստների դիզայնը կատարվում է Լոնդոնում, կարվում` Կիեւում: Գունային համադրությունները տարբեր են` նուրբ, ճչացող, ունենք լայն տեսականի. բոլորն էլ իրենց ճաշակին համապատասխան որեւէ բան կգտնեն”: “VIDIVAN” Արեն Աղաջանյանը պատրաստվում էր խանութ-սրահի բացման հենց հաջորդ օրը գնումների գալ. “VIDIVAN բրենդին հինգ տարի է` ծանոթ եմ, օգտվում եմ:  Միշտ հետաքրքիր բաներ եմ գտնում ինձ համար, նոր էլ նայեցի. բավական հաջող հավաքածու է: Շատ լավ է, որ այս բրենդը Հայաստան եկավ: Անգլիական զուսպ ոճ է, ես էլ մինիմալիզմ շատ եմ սիրում: Ճաշակով հագուստներ են, միեւնույն ժամանակ` շատ աչքի չընկնող”: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW