×


“Բաթերֆլայ”

“Բաթերֆլայ”

Հայ կնոջ հակասական կերպարն իտալական պիեսում :) Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում սեպտեմբերի 23-ին Фельдфебель “Баттерфляй” բեմադրության պրեմիերան էր: Բեմադրության ռեժիսորը եւ երաժշտական ձեւավորման հեղինակը Նիկոլայ Ծատուրյանն է, հագուստների նկարիչը` Ինեսսա Սեւունցը: “Բաթերֆլայ” Բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանը պարզաբանեց, որ ներկայացման բեմադրական աշխատանքներով սկզբում զբաղվել է դերասան ու ռեժիսոր Վիգեն Ստեփանյանը, բայց. “Վատառողջության պատճառով չշարունակեց աշխատել, հետո թատրոնից ինձ հրավիրեցին, համաձայնեցի  ավարտին հասցնել գործը: Ի դեպ, առաջին անգամ էի այս թատրոնում աշխատում: Առանձնապես տարբերություն չկա մյուս թատրոնների հետ, միայն ռուսերեն լեզուն է տարբերությունը”: “Բաթերֆլայ” Նիկոլայ Ծատուրյանն անկեղծացավ, որ պիեսն այնքան էլ իր սրտով չի եղել. “Եթե ասեմ` շատ եմ հավանել պիեսը, սուտ կլինի::) Թատրոնն է առաջարկել այս գործը բեմադրել ու հանդիսատեսին ներկայացնել: Հայ կնոջ հակասական կերպարն իտալական պիեսում կարող է հետաքրքիր լինել հայ հանդիսատեսին, դրա համար էլ բեմադրեցինք”: Պիեսի հեղինակը իտալացի ժամանակակից դրամատուրգ Ռոբերտո Կավոզին է: Գործողությունները տեղի են ունենում 1993 թվին Իտալիայում: Այդ թվին Հայաստանից մեկնած թարգմանիչ Արեւիկը ամուսնանում է իտալացի Ֆիլիպոյի հետ, որը երկու չափահաս որդի ունի: Վերջիններս չեն ընդունում իրենց մահացած մոր տեղը զբաղեցրած հայուհուն, որը Իտալիայի քաղաքացիություն ստանալու նպատակով էր ամուսնացել տարեց իտալացու հետ: Թե Արեւիկն ինչու էր հասել Իտալիա եւ ինչ պլաններ ուներ, կիմանաք ներկայացումը դիտելուց հետո::) “Բաթերֆլայ” Ներկայացման ընթացքում Արեւիկի խոսքում Հայաստանի “մութ ու ցուրտ” տարիների նկարագրությունն է, Արցախյան պատերազմը, “Մարտիկի երգը”… Ի դեպ, մինչ երեւանյան թատերական բեմին հայտնվելը, պիեսը բեմադրվել է Ֆլորենցիայում, Բուլղարիայում, Լեհաստանում, Նեապոլում: Ներկայացումը 2 մասից է, մոտ 2 ժամ 30 րոպե տեւողությամբ: Դերերում հանդես են գալիս Յուրի Իգիթխանյանը, Թեհմինե Խաչատրյանը, Երվանդ Ենգիբարյանը, Ելենա Վարդանյանն ու Դավիթ Սեխպեյանը: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW