×


“Բարի ախորժակ”

“Բարի ախորժակ”

Ամսագիրը նշեց 1-ամյակը:) Ուտեստներ պատրաստել, համեղ սնվել սիրող, նոր բաղադրատոմսերին ու սննդակարգին հետեւող մարդկանց համար մեկ տարի տպագրվում է “Բարի ախորժակ” ամսագիրը::) Հունվարի 15-ին խոհարարական ամսագիրը “Վալենսիա” համալիրում նշում էր իր 1-ամյակը: Երեկոյի հյուրերը Ամսագրի մեկամյակը շնորհավորելու եւ երգելու էին եկել Լիլուն, Սյուզի Մելիքյանը, Սարգիս Աղաջանյանը, Արսեն Գրիգորյանը` Ասոն, Ռուզան Անդրեասյանը, Հռիփսիմե Հակոբյանը, Մարտին Մկրտչյանը եւ այլք: Ծննդյան տարեդարձը վարում էր դերասան, հաղորդավար Արսեն Գրիգորյանը, ով բացի հանդիսավարի դերը ստանձնելուց “Քո ծնունդն է այսօր” երգով շնորհավորեց օրվա “հոբելյարին”: :) “Բարի ախորժակ”-ի հիմնադիր տնօրեն Տիգրան Գալուստյանը, խոսելով ամսագրի ստեղծման ու ձեռքբերումների մասին, Bravo.am-ին ասաց. “Մինչ այսօր գրանցել ենք լավ արդյունքներ, մարդկանց վերաբերմունքն ինքնաբերաբար ասում է դրա մասին: Վերջին հոբելյանական համարում տեղադրված խտասկավառակով ամփոփել ենք մեկ տարվա աշխատանքը, ներկայացրել ենք ամենաօրիգինալ ֆոտոպատմություններն ու նկարահանումների ընթացքը: Որպես խոհարարական ամսագիր, որն ունի իր հեղինակային տեքստերն ու լուսանկարները, առաջինը մենք ենք անում, դաշտը բաց էր, որոշեցինք հենց այս ոլորտում աշխատել”: Lilu Տնօրենի խոսքով` շապիկի հերոսների ընտրությունն ու նկարահանումը երկար աշխատանք է, քանի որ, ընթերցողի կարծիքով, անձնակազմի որոշմամբ են ընտրում. “Շապիկի հերոսի լուսանկարները միայն մեր ամսագրում են տպվում, մնացած ուտեստներն էլ մեր խոհարարներն են պատրաստում, որ նորից միայն մեր ամսագրում լինի: Նաեւ օգտվում ենք տարբեր երկրների խոհանոցների բաղադրատոմսերից: Տպագրված համարյա բոլոր ուտեստների համը փորձել եմ, առանց փորձելու չեմ առաջարկի ընթերցողներին: :) Մի քանի ուտեստային ֆոտոպատմությունների համար հատուկ հրավիրել ենք ռուս մոդելների. առաջին պայմանն այն է, որ Հայաստանում պետք է միայն մեզ հետ աշխատեն: Հայ մոդելներին չենք նկարում, որովհետեւ նրանց դեմքերն արդեն հայտնի են, իրենց ճանաչում են, ընթերցողը միշտ նոր դեմքերի է ուզում տեսնել”: Naira Movsisyan Տիգրան Գալուստյանը նշեց, որ մեկ տարվա ընթացքում լույս է տեսել 8 համար` յուրաքանչյուրը մոտ 5000 տպաքանակով. “Մեր ընթերցողներին, հյուրերին մուտքի դիմաց հյուրասիրեցինք խորոված, ասացինք “Բարի ախորժակ”: Ոչ միայն այսօր, այլ ամեն օր ենք մաղթում բարի ախորժակ, չէ՞ որ ուտել-խմել սիրող ազգ ենք::) Նույնիսկ ընթերցողները զանգում են խմբագրություն, ասում, որ փորձել են գրված բաղադրատոմսերով պատրաստել, համեղ է ստացվել կամ չեն կարողացել նույն ձեւով իրենք էլ պատրաստել”: Երեկոյի ընթացքում նոր տեսահոլովակի պրեմիերա տեղի ունեցավ: Երգչուհի Ռուզան Անդրեասյանի “Քամիներ”-ի ռեժիսորը ամսագրի տնօրենն է. “Տիգրանն իմ մտերիմ ընկերներից է, շատ ուրախ եմ, որ համագործակցում եմ նրա հետ, որը պրոֆեսիոնալ է որպես ռեժիսոր, պրոդյուսեր, ամսագրի ղեկավար: “Բարի ախորժակ”-ի բոլոր համարները տանն ունեմ, սեղանիս ամսագիրն է դարձել, իր դիզայնով, գունային ձեւավորմամբ ինձ դուր է գալիս, ամենակարեւորը` ճաշակով է”, - ասաց Ռուզան Անդրեասյանը: Երեկոյի հյուրերը Լիլուն իր ամառային աղցանով հայտնվել է ամսագրի էջերին, պատրաստած աղցանն էլ անվանել է “Ուրախ աղցան”. “Սիրում եմ ամսագրեր կարդալ, “Բարի ախորժակ”-ն այն ամսագրերից է, որ գնում ու հաճույքով ընթերցում եմ: Շատ գեղեցիկ լուսանկարներով, տարբեր երկրների խոհանոցների մասին նյութերով ամսագիր է: Տպագրված բաղադրատոմսերով փորձում եմ ինքս պատրաստել: Շնորհավորում եմ ամսագրի աշխատակազմին”, - ասաց Լիլուն: Երեկոյի ընթացքում հրավիրատոմսերի վրա նշված թվերով վիճակահանություն տեղի ունեցավ: Մրցանակներն ուղեգրեր էին դեպի Ծաղկաձոր, Ջերմուկ ու Եգիպտոս: Գլխավոր մրցանակ համարվող Եգիպտոսի ուղեգիրը շահեց “Պահանջվում է միլիոնատեր” ֆիլմի դերասանուհիներից Նաիրա Մովսիսյանը, ով, պարզվեց, սրահում չէ::) Րոպեները “ձգձգելուց” հետո Նաիրան չհասցրեց վերադառնալ, ուղեգիրը ստացավ մեկ ուրիշը, ինչից հետո դերասանուհին ներկայացավ: Ամսագրի կողմից նոր ուղեգիր հանձնվեց նրան. “Նկարահանման պատճառով չէի կարող մինչեւ վերջ մնալ: Կներեք սպասեցնելու համար, շատ ուրախ եմ նվերի համար, Եգիպտոսում չեմ եղել”,- ասաց նա, բայց երբ պարզվեց, որ 7-օրյա հանգստի պետք է մեկնի մարտ ամսին, ավելացրեց. “Բայց ես մարտին Հայաստանում չեմ լինելու. մեր թատրոնով մեկնելու ենք Միացյալ Նահանգներ հյուրախաղերի”: :) DJ Miki “Բարի ախորժակ”-ը չէր մոռացել հյուրերի ախորժակի մասին: Հյուրասիրությունից ու  տոնական տորթի կտրման արարողությունից հետո համերգային մասն աստիճանաբար վերափոխվեց ակումբային ռիթմերի. վահանակի մոտ Ռուսաստանից հրավիրված դիջեյ Միկին էր: :) Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW