×


“Բրազիլական գիշեր”

“Բրազիլական գիշեր”

Հայ-վրացական ոճով:) Բրազիլական կրքեր, կարնավալային գունեղ զգեստներ, վրացի պարուհիներ, համահունչ ռիթմիկ երաժշտություն. բրազիլական գիշերը մայրաքաղաք Երեւանում էր, ավելի հստակ` IBar-ում: Party Փարթիների կազմակերպիչ Իլյա Մանթարլյանը նշում է` վրացուհիներին հատուկ է հրավիրել, քանի որ վրացական ակումբային կյանքը փորձում է ներկայացնել երեւանյան ակումբասերներին. “Վրացիները գալիս են իրենց ընկերներով, շոու-ծրագրով, դիջեյներով, ժամանակ են անցկացնում ու վերադառնում: Ովքեր չեն գնում այնտեղ, երեւանյան փարթիներից կհասկանան, թե ինչ մթնոլորտ է լինում վրացական ակումբներում”: Party Նրա խոսքերով` այս ամենի նպատակը գործընկերային ջերմ կապեր հաստատելն է. “Ինչպես իրենք են գալիս, նպատակ ունենք մենք էլ մեր ծրագրով, դիջեյներով գնանք Թբիլիսի: Սա նորություն է մտցնում մեր ակումբային կյանքում, քանի որ վրացիները հոգնել են իրենց ակումբներից, մենք էլ` մեր ակումբներից:)”: Իսկական բրազիլական փարթիին, իհարկե, պակասում էին բրազիլացիները:), բայց քլաբերները, կարծես, գոհ էին հնչող երաժշտությունից, պարուհիներից, մինչեւ ուշ գիշեր շարունակեցին պարել տաք ռիթմերի ներքո:): Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW