×


“Դիսկո պարողը”

“Դիսկո պարողը”

Տասը երեկվանից պարում են:) Ակումբասեր մի խումբ երիտասարդներ երեկ ժամը 17:00-ից դուրս են եկել պարային ռինգ:):  Նրանք ողջ գիշեր պարել են ու այս պահին էլ շարունակում են պարել` հանուն հաղթանակի:): “Վալենսիա” համալիրում կարմիր ու կապույտ ժապավեններով կառուցված ռինգում 13 տարեկանից բարձր տասնյակ մասնակիցներ մրցում են գլխավոր մրցանակին արժանանալու համար, որն է` երկու անձի համար նախատեսված  7-օրյա ուղեգիր դեպի Դուբայ: “Դիսկո պարողը” “Դիսկո պարողը” մրցույթի կանոնները հստակ ու պարզ են. հաղթելու է նա, ով վերջինը դուրս կգա պարային ռինգից:): Ընթացքում չի թույլատրվում կանգնել, նստել, միայն կարելի է ջուր խմել եւ 4 ժամը մեկ մի քանի րոպեով դուրս գալ` բնական կարիքները հոգալու:): Կանոնները խախտողներին ու գլուխ պահողներին մրցույթը վարող Սաշան դեղին քարտ է ցույց տալիս կամ հեռացնում պարահարթակից: BRAVO.am-ը “դեպքի” վայրում է եղել երեկոյան, երբ մասնակիցների պարը գնահատելու էին եկել երգիչներ Սերգեյ Գրիգորյանը, Աիդա Սարգսյանը, դերասանուհի Նաիրա Մովսիսյանը, հաղորդավարներ Լիլին, Տիգրանը եւ այլք: Դիջեյական վահանակի մոտ էլ դիջեյները պարբերաբար փոխվում էին ու հնչեցնում տարբեր ոճերի երաժշտություն: Tigran, Sasha, Lili Ինչպես երեւում է` մասնակիցները համառ են, առանց ուղեգրի չեն ուզում հեռանալ պարահրապարակից: Կազմակերպիչներից Սաշան մեզ հետ զրույցում նշեց` այս պահի դրությամբ դեռ տասը մասնակից պարում է: Պարային այս ձեւաչափը հայկականացրել են  “ARTandSHOW” ընկերության հիմնադիրները` Երեւանում այն իրականացնելով առաջին անգամ: “Ժամանակի սահմանափակում չկա. մրցույթը տեւելու է այնքան, մինչեւ վերջին մասնակիցը կհոգնի պարել: Ռուսաստանում տեւել է 4 օր, Միացյալ Նահանգներում` 3 օր”, - ասաց հիմնադիրներից Զոհրաբ Հայրապետյանը: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW