×


“Զգուշացեք, կանայք են’’

“Զգուշացեք, կանայք են’’

Հարությունը  “զոհերից” մեկն  է;) Պարոնյանի անվան թատրոնի խաղացանկում է “Զգուշացեք, կանայք են’’ ներկայացումը, որի պրեմիերային ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը: Հենրի Քոչարյանը նշել է` բեմադրության նախապատրաստական աշխատանքները սկսվել են գարնանը. երկար փնտրելուց հետո երիտասարդ ռեժիսորն ընտրել է երիտասարդ դրամատուրգ Անդրեյ Կուրեյչիկի ստեղծագործությունը: “Կանանց” թարգմանել է Արթուր Կարապետյանը: Ռեժիսորին գիրքն ընթերցել է առաջարկել Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ, արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանը: “Զգուշացեք, կանայք են” ներկայացման պրեմիերային “Այս գործն առաջին հերթին ազատ մտածելու եւ աշխատելու հնարավորություն է տալիս. չկան սահմանափակումներ: Երիտասարդության շունչն է այս ներկայացման մեջ, մենք էլ մեր կողմից փորձել ենք այն ավելի հետաքրքիր դարձնել եւ թարմություն մտցնել’’,- ասել է ռեժիսորը: “Զգուշացեք, կանայք են” ներկայացումը խաղում են երիտասարդ դերասաններ Հարություն Ավալյանը, Սոնա Մուրադյանը, Աննա Դավթյանը եւ Մարիամ Գրիգորյանը: Բեմադրության նկարիչն է Լուսինե Հարությունյանը: “Զգուշացեք, կանայք են” ներկայացման պրեմիերային Հենրին նշել է, որ սա բացառիկ դեպքերից է, երբ  “Պարոնյանի անվան թատրոնը հնարավորություն է տվել երիտասարդ դերասաններին ներգրավվել ներկայացման մեջ միանգամից գլխավոր դերերով”: “Զգուշացեք, կանայք են” ներկայացումը  Հենրի Քոչարյանի վեցերորդ բեմադրությունն է: 2011 թվականի գարնանը “Թատրոն X’’ հանրապետական փառատոնի շրջանակներում  ռեժիսորի` “Անվայել առաջարկություններ’’-ը, որը բեմադրվել է Անտոն Չեխովի “Արջ” եւ “Առաջարկություն” պիեսների հիման վրա, լավագույններից մեկն է ճանաչվել` արժանանալով դրամական պարգեւի: Տեքստը` Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին