×


Արմինկա

Արմինկա

“էն գարնան” CD-ի շնորհանդեսը կայացավ Արմինկայի մայրիկի վաղեմի երազանքն իրականացել է:). երգչուհին թողարկել է իր չորրորդ`ժողովրդական երգերի ձայնասկավառակը: Arminka “Էն գարնան” CD-ի շնորհանդեսը կայացել է երեկ` երգչուհու գեղեցկության սրահում, որին ներկա են եղել Հայկոն, Անահիտ Սիմոնյանը, Սոֆի Մխեյանը, Նազենի Հովհաննիսյանը, Սյուզան Մարգարյանը, Նունե Եսայանը, Էմմա Պետրոսյանն ու Արամոն, Արամեն սիրելիի հետ, Գայանե Ասլամազյանը, Մարին, Արա Գեւորգյանն ու հայկական  շոու-բիզնեսի այլ ներկայացուցիչներ, երգչուհու ընկերներն ու մտերիմները: Ձայնասկավառակի շնորհանդեսի ընթացքում կայացել է նաեւ Արմինկայի եւ Արամեի դուետի`“Զով գիշեր է”-ի պրեմիերան, ինչի մասին BRAVO.am-ն արդեն պատմել է: Arame and Anna Tovmasyan “Շատ հաճելի էր Արմինկայի հետ համագործակցությունն ու ժողովրդական ոճում հանդես գալը”,- BRAVO.am-ին ասել է Արամեն: Երգչին երեկոյի ընթացքում ուղեկցել է սիրելին` Աննա Թովմասյանը, ում հետ Արամեի կապի մասին պատմել ենք: Նշենք, որ Արմինկայի ձայնասկավառակի շնորհանդեսին երգիչն ամեն կերպ խուսափել է ընտրյալի հետ լուսանկարվելուց:): “Ժողովրդական ոճում երգելու եւ ձայնասկավառակ թողարկելու գաղափարը ծնվեց մոտ մեկ տարի առաջ: Առաջին երգը երգելուց հետո բավական մեծ արձագանքներ եղան, հետո ձայնագրեցի երկրորդն ու զգացի, որ պետք է դրանք ձայնասկավառակում հավաքվեն: Ինձ համար շատ կարեւոր է ավագ սերնդի արձագանքը.  իրենց ծանոթ ու սիրելի երգերը նրանք լսում են նոր մոտեցմամբ եւ շատ դրական արտահայտվում”,- BRAVO.am-ին ասել է Արմինկան: Nazeni Hovhhanisyan and Sofi Mkheyan Երգչուհին նաեւ հավելել է, որ ձայնասկավառակում ընդգրկված 7 երգից ամենաբարդը եղել է “Էն գարնան”-ը, ինչպես եւ անվանել է CD-ն. “Մայրիկս լավ խորհուրդ տվեց` ասելով, որ ձայնագրվեմ այնպես, ինչպես մի բաժակ ջուրն եմ խմում, մեկ անգամ երգեմ ու վերջ: Հետո, երբ պատրաստ երգը  բերեցի տուն, մայրիկս լսեց ու ձայն չէր հանում: Խնդրեցի, որ ասի` 50 տոկոսով ստացվել է, իսկ մայրիկս մի պահ լռելուց հետո պատասխանեց` 99-ը տոկոսով ստացվել է:)”: Տեսահոլովակի եւ ձայնասկավառակի շնորհանդեսի ժամանակ Արմինկայի մայրիկն ասել է, որ ժողովրդական ոճում երգելով եւ այս ձայնասկավառակով` աղջիկն իրականացրել է իր` մինչ օրս չիրականացած երազանքը: Hayko and Anahit Simonyan Արմինկայի` ժողովրդական ոճում երգելու մասին BRAVO.am-ի հետ խոսել են  նաեւ ընկերները: Էմմա Պետրոսյանը, ձայնասկավառակին դեռեւս ծանոթ չլինելով,  համոզված է, որ այն հաջողված է լինելու. “Արմինկային շատ սիրում ենք, կարծում եմ`հետաքրքիր է նրա ոճային փոփոխությունը, շատ հավանում եմ նրան այս ոճում”: Նունե Եսայանն ավելորդ է համարել Արմինկայի երգերի մասին խոսելը.“Արմինկան Արմինկան է, նրա երգերը բոլորիս են հայտնի, իսկ այս ոճն իր դեպքում շատ  լավ է ստացվում, թող շարունակի:) ”: Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը Սոֆի Մխեյանն էլ  BRAVO.am-ի հետ զրույցում հիշել է “Հայուհիներ” նախագծի մասին, որտեղ Արմինկայի հետ կատարել են ժողովրդական երգերի մի շարան. “Այդ ժամանակ ինձ համար բացահայտեցի Արմինկային ժողովրդական ոճում: Ուրախ եմ, որ նա հիմա ձայնասկավառակ ունի այս ոճում, եւ, ինչպես մայրիկն ասաց, իրականացրել է իր երազանքը: Ձայնասկավառակին մաղթում եմ բարի ճանապարհ Հայաստանում եւ այն երկրներում, որտեղ նրան սպասում են”: “Էն գարնան” ձայնասկավառակի շնորհանդեսը միաժամանակ եղել է նաեւ Միացյալ Նահանգներում: CD-ում ընդգրկված են Գուսան Շերամի, Հավասու գործերից եւ  ժողովրդական այլ ստեղծագործություններ, “Զով գիշեր է” դուետը, որի տեսահոլովակը կարող եք դիտել BRAVO.am-ում: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյան /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW