Տոնավաճառ-ակցիայի մասնակից արտիստները շնորհակալագրեր ստացան :)
Bravo.am-ը պատմել էր, որ հունիսի 2-ին Հաղթանակի զբոսայգում անցկացվեց “Լավագույնը երեխաներին” բարեգործական տոնավաճառ-ակցիան, որի նախաձեռնողը ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնի Բարեկամների խորհուրդն էր: Ակցիայի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ` http://www.bravo.am/news/lavaguyny-yerexanerin/
Հայ օգնության ֆոնդի աշխատակիցները տոնավաճառ-ակցիայի մասնակիցներին` արտիստներին, հուլիսի 11-ին հրավիրել էին “Երեխաների աջակցության կենտրոն” բարեգործական ակցիայի առթիվ շնորհակալագրեր հանձնելու: Ոչ բոլորն էին ներկայացել ստանալու շնորհակալագրերը, օրինակ, ATV-ի գլխավոր խմբագիր Հրաչուհի Ութմազյանը ստիպված էր ATV-ում աշխատող մասնակիցների նվերներով գնալ: :)
Ներկաները Տեր Աշոտի հետ տերունական աղոթքն ասացին, ՀՕՖ-ի երեխաները Վարդավառի տոնի առթիվ ներկայացրին օրվա խորհրդի պատմությունը, “Հեքիաթ” պարային համույթն ու ՀՕՖ-ի երեխաները պարեցին, մանկական ու պատանեկան հագուստներ ցուցադրեցին, վերջում էլ ջրեցին ու մի լավ ջրվեցին:):
Աիդա Սարգսյանի փոքրիկը` մեկ ու կես տարեկան Սոնան, իրեն շատ լավ էր զգում. ներկաների ուշադրության կենտրոնում էր ու չէր ուզում տուն գնալ :). “Ինձ շատ լավ եմ զգում, որ աղջիկս այսօր շատ ակտիվ է իրեն դրսեւոում: Առաջին անգամ ստացվեց, որ Երեւանում եմ ու մասնակցում եմ ակցիային: Քանի որ ինքս էլ մայր եմ դարձել, ավելի կարեւորեցի, գերագույն հաճույք ու լիցքեր ստացա տոնավաճառ-ակցիայից: Ասես կյանքի մի փոքրիկ, չնչին պարտք կատարեցի այդ օրը: Նաեւ ուրիշ բարեգործական նախաձեռնությունների եմ միանում, նույնիսկ մի անգամ ես ու Համլետ Գեւորգյանը բազմազավակ ընտանիքի տուն էինք գնացել, որ յոթ անչափահաս երեխա ունեին, մեր հնարավորության չափով օգնեցինք նրանց”:
Լուսինան իր մայրիկի հետ էր եկել, ասաց, որ նաեւ ոչ տոնական օրերին են այցելում երեխաներին. “Շատ ուրախ եմ, որ նման նախագծի մասնակիցն եմ: Պատրաստ եմ երեխաների կողքին լինել, ինչ-որ չափով օգնել նրանց: Քանի որ այս ամենը երեխաների համար է, ես շատ կարեւորում եմ այս շնորհակալագիրը, որը պատրաստվում եմ դնել շրջանակի մեջ ու պահել մեր տանը”:
Արմինկան առաջին տարին է միացել բարեգործական տոնավաճառ-ակցիային. “Անպայման շարունակելու եմ մասնակցել, հանգստություն եմ զգում, երբ փոքրիկ մի բանով օգտակար եմ լինում երեխաներին: Ինձ տրված շնորհակալագիրը պահելու եմ մյուսների հետ, որոնք պարբերաբար հանում եմ, նայում, վերհիշում ու նորից պահում :): Չեմ սիրում ցուցադրել նման շնորհակալագրերը, ուղղակի սիրում եմ լինել բարի գործ անող մարդկանց կողքին, ովքեր իրենց ժամանակը, երիտասարդությունը չեն խնայում, որ օգնեն երեխաներին:
ՀՕՖ-ի “Երեխաների աջակցության կենտրոն” հիմնադրամի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը նշեց, որ ակցիան անց են կացնում հունիսի 2-ին, համարելով, որ միայն հունիսի 1-ը չէ փոքրիկների օրը. “Սովորաբար, հունիսի 2-ից հետո հայտնի մարդկանց սրտանց հրավիրում ենք, մեր շնորհակալությունն ենք հայտնում, այս անգամ մի քիչ ուշացրինք, մտածեցինք` Վարդավառի օրը հրավիրել, որ երեխաների տոնը կրկնակի լինի. կշփվեն մեր բարեկամների հետ, հետո էլ կջրվեն: Մի քիչ զգուշացանք արտիստներին էլ ջրելուց, բայց ես դեռ նրանց կողմից մերժում չեմ լսել: Ակցիային սիրով են մասնակցում, իրականում սա իրենց գործը չէ, բայց նվիրվածությամբ գալիս են, առանձին մոտենում են, առաջարկում դառնալ Բարեկամների խորհրդի անդամ”:
Տիկին Միրայի խոսքերով, հայտնիները գալիս են երեխաների ծննդյան օրերը շնորհավորելու կամ պարզապես շփվելու. “Իրենց հետ բերում են տարբեր նվերներ, խաղալիքներ, ուղղակի նստում, զրուցում են երեխաների հետ: Չեմ ուզում անուններ տալ, բայց շոու-բիզնեսի մարդկանց մեջ կան ծանրակշիռ ու բարի մարդիկ, որ հասկանում են այստեղի երեխաների խնդիրները, էկրանից ժպտացող մարդիկ կարողանում են խոսքով օգնել, ինչը շատ մեծ թերապիա է: Երբ երեխան գիտի, որ նրանք հյուր են գալու, զբաղված մարդիկ են, կարող է մեկ ժամ էլ ուշանան, այդ երեխան անհանգիստ սպասում է, որ տեսնի իր սիրելի հայտնի մարդուն”:
Տնօրենը նկատում է, որ տարեցտարի ավելանում են ակցիայի մասնակիցներն ու անդամները. “Ակցիան սկսել ենք 36 արտիստով, անցյալ տարի 40-ից ավել էին, այս տարի` մոտ 70 հոգի: Նրանց համար պատրաստել ենք հունիսի 2-ի մասին ֆիլմ-տեսանյութ, մեր խորագրով շապիկներ ու գլխարկներ, որ հաջորդ տարի դրանցով մասնակցեն տոնավաճառին, իսկ 3 տարի անընդմեջ մասնակցածների համար մեդալներ ենք պատրաստել”, - ասաց Միրա Անտոնյանը:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Տոնավաճառ-ակցիայի մասնակից արտիստները շնորհակալագրեր ստացան :)
Bravo.am-ը պատմել էր, որ հունիսի 2-ին Հաղթանակի զբոսայգում անցկացվեց “Լավագույնը երեխաներին” բարեգործական տոնավաճառ-ակցիան, որի նախաձեռնողը ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնի Բարեկամների խորհուրդն էր: Ակցիայի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ` http://www.bravo.am/news/lavaguyny-yerexanerin/
Հայ օգնության ֆոնդի աշխատակիցները տոնավաճառ-ակցիայի մասնակիցներին` արտիստներին, հուլիսի 11-ին հրավիրել էին “Երեխաների աջակցության կենտրոն” բարեգործական ակցիայի առթիվ շնորհակալագրեր հանձնելու: Ոչ բոլորն էին ներկայացել ստանալու շնորհակալագրերը, օրինակ, ATV-ի գլխավոր խմբագիր Հրաչուհի Ութմազյանը ստիպված էր ATV-ում աշխատող մասնակիցների նվերներով գնալ: :)
Ներկաները Տեր Աշոտի հետ տերունական աղոթքն ասացին, ՀՕՖ-ի երեխաները Վարդավառի տոնի առթիվ ներկայացրին օրվա խորհրդի պատմությունը, “Հեքիաթ” պարային համույթն ու ՀՕՖ-ի երեխաները պարեցին, մանկական ու պատանեկան հագուստներ ցուցադրեցին, վերջում էլ ջրեցին ու մի լավ ջրվեցին:):
Աիդա Սարգսյանի փոքրիկը` մեկ ու կես տարեկան Սոնան, իրեն շատ լավ էր զգում. ներկաների ուշադրության կենտրոնում էր ու չէր ուզում տուն գնալ :). “Ինձ շատ լավ եմ զգում, որ աղջիկս այսօր շատ ակտիվ է իրեն դրսեւորում: Առաջին անգամ ստացվեց, որ Երեւանում եմ ու մասնակցում եմ ակցիային: Քանի որ ինքս էլ մայր եմ դարձել, ավելի կարեւորեցի, գերագույն հաճույք ու լիցքեր ստացա տոնավաճառ-ակցիայից: Ասես կյանքի մի փոքրիկ, չնչին պարտք կատարեցի այդ օրը: Նաեւ ուրիշ բարեգործական նախաձեռնությունների եմ միանում, նույնիսկ մի անգամ ես ու Համլետ Գեւորգյանը բազմազավակ ընտանիքի տուն էինք գնացել, որ յոթ անչափահաս երեխա ունեին, մեր հնարավորության չափով օգնեցինք նրանց”: