×


“Կինոաշուն 2011”

“Կինոաշուն 2011”

Երկրորդ տարին “շփվեցինք հայկական կինոյի հետ, հայացանք”:) “Կինոաշուն’’ ծրագիրն այս տարի եւս  ազգային կինո մատուցեց երեւանցիներին եւ մարզերի բնակիչներին: Ազգային կինոյի ամիսը բացվեց Սյունիքի մարզում` Գորիսում: Մեկամսյակը երկարեց, եւ “Կինոաշնան” փակումը տեղի ունեցավ հոկտեմբերի 28-ին Երեւանում` “Մոսկվա’’ կինոթատրոնի դահլիճում: Miqayel Poghosyan and Gevorg Gevorgyan Արդեն երկրորդ անգամ անցկացվող հայկական կինոյի ծրագիրը նվիրված էր Հայաստանի Հանրապետության 20-րդ տարեդարձին: Փակման արարողությանը եւս ցուցադրվել է  հայկական հին ֆիլմերից պատրաստված խճանկար` լի հումորով, տխրությամբ, քննադատությամբ եւ գովեստով: Կինոյի ամսվա շրջանակներում ցուցադրվել են կինոարխիվային բացառիկ նյութեր, կադրեր, որոնք երբեւէ չէին ցուցադրվել: Հայկական կինոյին նվիրված մեկամսյակի ընթացքում  կազմակերպվել են հոբելյանական երեկոներ, ստեղծագործական հանդիպումներ, գրքերի շնորհանդեսներ, ինչպես նաեւ գրախոսականների մրցույթ: Karen Janibekyan Ծրագրի փակման պաշտոնական արարողությանը իր հանդիսավոր խոսքով է հանդես եկել  “Կինոաշուն’’-ի տնօրեն, Ազգային կինոկենտրոնի նախագահ Գեւորգ Գեւորգյանը. “Այսօր հուզված եմ, որովհետեւ սա հաշվետվության օր է: Այս տարվա փառատոնն անցավ ավելի լավ, քան մենք սպասում էինք: Ուրախ ենք եւ ներկայանում ենք այսօր բաց ճակատով’’: Գեւորգ Գեւորգյանը նաեւ նշել է, որ կինոկենտրոնի հիմնական նպատակն է սփռել հայկական կինոն ողջ Հայաստանում` այն հասանելի դարձնելով բոլոր խավերի համար: Հենց այդ նպատակով այս տարի ֆիլմերը ցուցադրվել են ամենուրեք` զորամասերում, այգիներում, փողոցներում: Ազգային կինոկենտրոնի տնօրենը նաեւ մանրամասն ներկայացրեց   “Կինոաշնան” շրջանակներում իրականացված գործունեությունը: “Կինոաշուն 2011” Հատուկ մրցանակներ եւ շնորհակալագրեր ստացան ծրագրի բոլոր աջակիցները, այդ թվում նաեւ Bravo.am-ը` ինֆորմացիոն աջակցության համար: Մրցանակներ շնորհվեցին նաեւ ծրագրի շրջանակներում անցկացվող գրախոսականների մրցույթի հաղթողներին: “Կինոաշուն 2011’’-ը այլեւս պատմություն է, իսկ առջեւում  Ազգային կինոկենտրոնի կազմակերպած կինոմրցանակաբաշխությունն է, որը կկայանա 2012 թվականի փետրվարին:): Տեքստը ` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Mana Litta-ի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW