×


“Կինոաշուն”

“Կինոաշուն”

Այլեւս  հոկտեմբերը հայկական կինոյի ամիս  է:) “Հայֆիլմ”-ի արտադրանքի ու Ժամանակակից հայկական կինոյի մասին հանդիսատեսի պատկերացումները բավական աղոտ են: Իրավիճակը շտկելու համար այս տարի առաջին անգամ կանցկացվի “Կինոաշուն” ամենամյա ազգային կինոյի ամիս ծրագիրը: Նախաձեռնողը Հայաստանի ազգային կինոկենտրոնն է: Նախատեսվում է ամեն տարի հոկտեմբերին մայրաքաղաքում եւ մարզերում անցկացնել ազգային կինոյի բազմաժանր ցուցադրություններ: “Կինոաշուն” 2010 թվականի “Կինոաշուն”-ը կմեկնարկի հոկտեմբերի 11-ին “Մոսկվա” կինոթատրոնում: Մինչեւ նոյեմբերի 10-ը հնարավորություն կունենաք դիտել հայկական կինոյի պրեմիերաներ: Կասկադում եւ Սիրահարների այգում էլ չորս շաբաթ, յուրաքանչյուր ուրբաթ եւ հանգստյան օրերին կցուցադրվեն “Կարինե”, “Հարսնացուն Հյուսիսից”, “Առաջին սիրո երգը”, “Նամուս”, “Շորն ու Շորշորը”` համր, “Պեպո”, “Շիրակի մեղեդիները” եւ այլ ֆիլմեր: Մանկական ֆիլմերի ծրագիր եւս կա: Arahet Հայաստանի ազգային կինոկենտրոնը նշում է` “Կինոաշուն”-ի առաջնային նպատակը արդի հայկական կինոն հանրության մշակութային կյանքի անբաժան բաղկացուցիչ դարձնելն է. “Նախատեսվում է մեկ ամիս իրականացնել ինչպես ազգային կինոֆոնդում պահպանվող ֆիլմերի ցուցադրությունն ու տարածումը, այնպես էլ ժամանակակից հայկական կինոարտադրանքի մասսայական տարածումն ու հասարակական կարծիքի ձեւավորումը”: Michayel Dovlatyan Ազգային կինոյի ամիս ծրագրի շրջանակներում բուհերում կցուցադրվեն անկախությունից հետո արտադրված ժամանակակից ֆիլմեր եւ ուսանողների շրջանում կհայտարարվի լավագույն գրախոսականների   մրցանակաբաշխություն: Այս տարի կինոցուցադրություն կանցկացվեն Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում եւ Արմավիրում, հաջորդ տարի նախատեսվում է ծրագրում ընդգրկել բոլոր մարզերը: “Կինոաշուն”-ը “Մոսկվա” կինոթատրոնի ճեմասրահում նաեւ ֆոտոցուցահանդես կբացի: Bravo.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW